>

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

Հայտնի մեղադրյալների հեռուստադեբատները, քննությունից թաքնվելն ու գործող իշխանության վրա ժամանակ առ ժամանակ մատ թափ տալը համարում եմ ուղղակի ծաղր Հայաստանի դատաիրավական համակարգի, և առհասարակ՝ պետական ինստիտուտների նկատմամբ:




Գործող իշխանությունն ուղղակի պարտավոր է ձեռնարկել օրինական բոլոր քայլերը՝ Հայաստանի ինքնիշխանության արժանապատվությունը պահպանելու համար և

իրականացնելու կոնկրետ քայլեր՝ Հայաստանից դուրս գտնվող բոլոր հայտնի ու անհայտ մեղադրյալների էքստրադիցիան ապահովելու և նրանց քրեական պատասխանատվության խնդիրը լուծելու համար:



Եթե այս իշխանությունը չլուծի այս խնդիրը՝ ինքս կհամարեմ, որ լրջագույն ական է ստեղծվում՝ Հայաստանի ապագան պայթեցնելու համար՝ երկար տարիներ վտանգի տալ դնելով մեր երկրի բնականոն զարգացումը…

Սա իշխանության պատվի ու քաղաքական պատասխանատվության հարցն է, և Նիկոլ Փաշինյանը պարտավոր է լուծել այս խնդիրը…

Сообщение Նիկոլ Փաշինյանը պարտավոր է լուծել այս խնդիրը…․ Նորայր Նորիկյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->