>

Lragir.am-ը գրում է՝

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Մարտի մեկի հարցով Քոչարյանին հարցաքննության կանչելու հարցին: Նա ասել է, որ Քոչարյանը ստացել է ՀՔԾ ծանուցագիրը՝ վկայի կարգավիճակով Մարտի 1-ի գործով հարցաքննությանը ներկայանալու համար։




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն այս գործով մեղադրյալ է, նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։





Հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ Ռոբերտ Քոչարյանին կարող են ներգրավել որպես մեղադրյալ, Վիկտոր Սողոմանյանը պատասխանեց. «Ստացվում է, որ սահմանադրական կարգ է եղել, որի կրողը եղել է հաղթած ընդդիմությունը, որը չի հաստատվում ոչ ԿԸՀ, ոչ ՍԴ որոշումներով: Պաշտպանության նախարարությունն էլ այդ կարգը, նոր սահմանադրական ինստիտուտ ստեղծելով, տապալել է: Սա ծաղր է օրենքի նկատմամբ: Չեմ հավատում, որ այդ եզրակացությունը գրել է իրավաբանը»:

Ըստ Սողոմոնյանի՝ մեր քաղաքականության մեջ կա մի ընդհանուր խնդիր, Սահմանադրությունն ամեն մեկը կարդում է այնպես, ինչպես ուզում է տեսնել:


“Խնդրում եմ, ուշադիր կարդացեք Սահմանադրությունը, զինված ուժերի մասին հատվածը, նախագահի լիազորությունները, ուշադիր համադրեք, այսպես կոչված, փաստահավաք խմբի փաստերի հետ, և կտեսնեք, որ ակնհայտ փաստեր ուղղակի անտեսված են: Այսինքն՝ պարզապես հարմարեցում է տեղի ունեցել այն քաղաքական նպատակներին, որ փաստահավաք խումբը հետապնդել է: Եթե մենք գործում ենք օրենքի դաշտում, խոսում ենք սահմանադրության պահպանման մասին, օրենքների պահպանման մասին, ապա որևէ խնդիր չկա, որը կստիպի մեզ անհանգստանալ: Բայց եթե խոսում ենք, որ մենք որոշում ենք՝ ով է ժողովրդի թշնամին, եկեք էդպես որոշենք, էլ ինչի՞ ենք տանջվում: Եկեք ասենք՝ մենք որոշել ենք՝ սա ժողովրդի թաշնամին է, եկեք դատենք: Այդ ժամանակ պրոբլեմ ունենք բոլորս”,- ասաց նա:

Վիկտոր Սողոմանյանը հավելեց, որ այն ժամանակ, երբ բոլոր փաստերը կպարզվեն, ոչ միայն այս հարցով, այլև Քոչարյանի առասպելական ունեցվածքների հետ կապված, կարելի է խոսել:

«Այս վերջերս տեսնում ենք՝ հոկտեմբերի 27-ի գործերի հետ են կապում, հանրությունը մեծ զարմանք է ապրում, տարիներ շարունակ վայրահաչոց է եղել մի թեմայի մասին, որի հետ նախագահ Քոչարյանը որևէ առնչություն չունի»,- նշեց Սողոմանյանը:



Նա ասաց, որ Քոչարյանը մեծ կարողություններ չունի: «Իսկ դուք կարո՞ղ եք ցուցադրել այդ մեծ կարողությունները»,- հարցադրում արեց նա:

Անդրադառնալով 0038 գաղտնի հրամանին, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի բոլոր գործողությունները եղել են հիմնավորված: «Ինչ վերաբերում է հրամանին, դա ՊՆ-ի ներքին հրաման է, և Սահմանադրությունը չի ասում, որ պետք է այդ հրամանը համաձայնեցվեր Ռոբերտ Քոչարյանի հետ”,- նշեց նա:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->