>

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կոռուպցիոներ փեսան, ասում են, ադամանդների «լեվիյ» բիզնես ունենալու մեջ է մեղադրել Նիկոլ Փաշինյանին։







Քոչարյանի զոհերը

Պատմե՞մ, թե ոնց էր քաղավիացիայի կոմիտեի մի պաշտոնյա (որի մասին Նիկոլ Փաշինյանը նախորդ ասուլիսին ասում էր, որ գործից հազիվ են հանել), Սերժ Սարգսյանի անվտանգության մի հայտնի աշխատակցի հետ Լիբանանից ադամանդ բերում։

Այո, դա քաղավիացիայի այն աշխատակիցն էր, որը ԱԱԾ-ի միջոցով զեկուցում էր, որ «Տաթևիկ Ռևազյանը RyanAir-ի պահակի հետ է բանակցում» (ձևակերպումը Փաշինյանինն է)։


Իրենք երկիրը թալանում էին, գիտեն, թե կարող են բոլորին կոռուպցիոներ ներկայացնեն»։


Հիշեցնենք, որ երեկ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը նոր տեսաուղերձ էր հրապարակել, որին կից գրել էր. «Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը՝ նոր ադամանդային սկանդալի նախաշեմին»:

«Պայմանավորվելու փորձեր եղել են ոչ միայն ինձ հետ, այլ` բոլորի: Այս անգամ խոսելու եմ ադամանդագործության մասին: ՀՀ են ներմուծվում ադամանդներ Հնդկաստանից: Տարվում են հայտնի 2-3 գործարաններ, որտեղ դրանք դառնում են «հայկական» և արտահանվում այլ երկրներ՝ առանց հարկ մուծելու: Այդ համակարգը ստեղծված է և ղեկավարում է Նիկոլ Փաշինյանի կողմից: Այդ մարդիկ կազմակերպել, Հայաստանի հեղինակության հաշվին կազմակերպել են միջազգային մաֆիոզ համակարգ»,- ասել է Մինասյանը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->