>

Քիչ առաջ համացանցում տեղեկություններ տարածվեցին, ըստ որոնց, Երևանի ապագա քաղաքապետը կարող է լինել Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը:

Եթե լուրերը համապատասխանեն իրականությանը, ապա Թեհմինան կդառնա Երևան քաղաքի պատմության մեջ առաջին կին քաղաքապետը:




Քոչարյանի զոհերը

Ամենահետաքրքիր բլոգը որոշեց հետաքրքվել և տեսնել, թե ինչ լուսանկարներ է հրապարակում սոցցանցերի իր էջերում Թեհմինան:







Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրը նա հրապարակել է այս լուսանկարը ու մակագրել.

«Էս էն մարդն ա, ում հավատացել ա ու կողքին նստել ա տատիկս 2007 թվականին… 1 + 1 + 1… Ի դեպ, մի օր էլ տուն եկավ անձրևին, թրջված սառած։ Շորերի վրա շապիկ էր հագել Ազատության հրապարակում, մեջքին գրած՝ ՄԻ՛ ԽԲԻՐ, ԵՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԵՄ։ Ճիշտ ա՝ տատիկս ինձանից քիչ ա ճանաչել Նիկոլին, բայց ինձանից շատ ա հավատացել իր ուժերին։ Երևի չպետք ա բարձրաձայնեմ, որ ի սկզբանե մտածել եմ, որ շարժումը հաջողություն չի ունենա։ Ամաչում եմ, սխալվել եմ։



Էս մարդն էն մարդն ա, ով չվախեցավ, չընկրկեց, չկոտրվեց, չընկճվեց, հավատաց, պայքարեց ու փոխեց։ Էս մարդն էն մարդն ա, ով ի կատար ածեց իմ 17 տարվա երազանքը։

Էս մարդն էն մարդն ա, ում հետ հույս ա կապում մի ամբողջ ազգ։ Էս մարդն էն մարդն ա, ով անկախ ամեն ինչից ծառայելու ա ժողովրդին։ Այ սրանում ես ավելի քան վստահ եմ։

Էս մարդն էն մարդն ա, ում մի ամիս լուռ հետևել եմ ու ապշել։ Էս մարդը իմ ճանաչած ամենաաշխատասեր մարդն ա։ Ուրախ եմ, որ ճանաչում եմ եմ էս մարդու տեսակը:

Շնորհավո՛ր, պարոն ՎԱՐՉԱՊԵՏ»:

Հիշեցնենք, որ մինչև ավագանու ընտրություններ նշանակելը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Ամենահետաքրքիր բլոգը

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->