>

Ես այդ թեման ամենայն մանրամասնությամբ եւ բաց քննարկել եմ Ռուսաստանի նախագահի հետ, այդ թեմայով մենք ձեռք ենք բերել շատ հստակ պայմանավորվածություններ:




Քոչարյանի զոհերը

Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ ռուսական կողմից ամենաբարձր մակարդակով հնչում են դժգոհություններ Հայաստանում ռուսական կապիտալով ընկերությունների շուրջ ընթացող իրավական գործընթացների վերաբերյալ:




«Մնում է ի կատար ածենք այդ պայմանավորվածությունները, որը հաշվի կառնի մեր երկրների հարաբերությունների շահերը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ռուսական կողմի հետ հարաբերություններում առկա խութերին եւ խնդիրներին, Փաշինյանն ասաց.


«Մենք ունենք շատ հարուստ օրակարգ եւ մեր հարաբերությունների օրակարգի հարցերը լուծելով առաջ ենք գնում:


Որն ինչ տարբերակով կլուծենք, մի հարցը կլուծվի հնարավոր ամենալավ տարբերակով, մյուսը՝ կոմպրոմիսային տարբերակով… բոլոր դեպքերում պետք է լինի կոմպրոմիս եւ փոխըմբռնում: Ես համոզված եմ, որ դա կլինի»:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում․

Сообщение Դա քննարկել եմ ՌԴ նախագահի հետ. Ունենք պայմանավորվածություններ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->