>

Շավարշ Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Փաշինյանի անկեղծության և ազնվության մասին.




Քոչարյանի զոհերը

Արդեն որոշ անգամներ նկատել եմ, երբ Վարչապետը կոնկրետ տվյալներ, այս կամ այն ոլորտի հետ կապված շատ կոնկրետ թվեր է հայտարարում, մարդկանց մի մասսա /հիմնականում նույն մարդիկ են/ վարժեցրած շների պես արագորեն քոմենթներում գրում են «սուտ է» ու այդպիսի այլ արտահայտություններ:




Լավ այդ աստիճան տհաս և պրիմիտիվ? Հարգելիներս այդ տվյալնները չեն կարող սուտ կամ կեղծ լինել: Վարչապետը բոլոր այդ տվյալները ստանում է համապատասխան բնագավառը կարգավորող գերատեսչություններից, դրանք մինչ նրան հասնելը մանրակրկիտ ստուգվում են նոր տրամադրվում:

Առավելագույնը այդտեղ կարող է շատ աննշան վրիպումներ կամ անճշտություններ լինեն կապված մարդկային գործոնի հետ: Փաշինյանին կարող եք քննադատել, նրա որոշ քայլերի, կամ տեսակետների հետ համաձայն չլինել, դա ձեր իրավունքն է, սակայն մի բան լավ իմացեք’ նա երբեք, կրկնում եմ երբեք ու ոչ մի դեպքում չի հրապարակի մի տվյալ կամ փաստարկ, եթե ինքը դրա ճշմարտացի լինելու մեջ համոզված չլինի:


Հասկանում եմ, որ մինչ այսօր որոշ մարդկանց ուղեղներում չի տեղավորվում, որ երկրի ղեկավարը կարող է ազնիվ լինել, անկեղծ լինել ժողովրդի հետ, չխաբել նրան: Այո Փաշինյանը հենց դրանով է բացառիկ, դրա համար են մարդիկ նրան այդքան սիրում ու վստահում, նա անկեղծ է, ազնիվ է ու չի թալանում, չի գողանում, չի կեղծում, չի ճնշում։

Հասկանում եմ, որ այսօր կարգին հաղորդման սկեչերից մեկի հանրահայտ հերոսի պես, արդեն երկու տարի է, ինչ նստած մտածում եք, թե էս որտեղ է ուզում է քցած լինի, մտածում, մտածում և չեք գտնում:

Ձեր ուղեղի մեջ ուղղակի չի տեղավորվում, որ մարդ կարող է պարզապես այդպիսին լինել’ ծառայել իր ժողովրդին, ծառայել անմնացորդ նվիրումով և մեծ սրտացավությամբ սեփական երկրի և ժողովրդի հանդեպ:Նույնը կարող եմ ասել նաև քաղաքապետ Հայկ Մարությանի ոգ մեր որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասին :


Դրա համար էլ անճարությունից սկսել եք «լակոտությամբ» զբաղվել, մանկահասակ երեխայի պես սպասում էք մի բան գրի, դուք էլ առանց որևէ հիմքի Ու հիմնավորման ձեր մանկլավիկներին հրահանգում եք, որ մտնեն գրեն «սուտ է» կամ նմանատիպ’ մանկահասակներին բնորոշ, առանց որևէ հիմնավորման և փաստարկների, կամ էլ ստահոդ և սուտ հիմնավորումներով այլ գործիքակազմ եք կիրառում: Դա է ձեր մակարդակը, էությունը ու դուք ավելիին ունակ չեք:

Այո մենք 20 տարի ապրել ենք ստի և կեղծիքի մեջ և որոշ մարդկանց իրական ճշմարտությունը կեղծ է թվում այն պատճառով, որ չեն ուզում դրան հավատան, չեն ուզում դրա հետ հաշտվեն, չեն ուզում համակերպվեն նոր իրողությունների ու նոր Հայաստանի հետ:

Աղբյուրը


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->