>

Բլից-վիրտուալ. Միքայել Մինասյան

— Պարոն Մինասյան, այնուամենայնիվ, ինչո՞ւ Սերժ Սարգսյանի ժամանակ չէիք արտահայտվում, չունեի՞ք որևէ մտահոգություն:




Քոչարյանի զոհերը

— Գիտեք, ինձ կհասկանան միայն տնային տնտեսուհիները: Այնքան գործ կար անելու, որ հերթը չէր հասնում քաղաքականությանը: Առավոտից երեկո Սերժ Սարգսյանի առանձնատուն գալիս-գնում էին: Մեկի հետևից չհավաքած` հաջորդ օլիգարխն էր գալիս: Դրանց էլ գիտեք, հո չե՞ն մտահոգվի՝ ով է հավաքելու իրենցից հետո: Այդպես էլ չէի կարողանում դուրս գալ խոհանոցից: Կանխելով ձեր հաջորդ հարցը՝ ասեմ. արդեն 10 տարուց ավել է, որ միայն խոհանոցում եմ ինձ երջանիկ զգում, հարմարվել եմ: Հիմա առաջվա պես գնացող-եկող չկա և ժամանակ ունեմ նաև քաղաքականությամբ զբաղվելու:




— Վերջին լայվի ժամանակ բառացի ասացիք հետևյալը. Նիկոլ Փաշինյանը խաբեբա է և թալանչի, ուղղակի ինչ որ անում է, անում է ճարտար լեզվով և հետաքրքիր նոր տեխնոլոգիաներով, մնացածը նույնն է: Ձեր ասածից հետևում է, որ Սերժ Սարգսյանն էլ էր խաբեբա և թալանչի, պարզապես ապաշնորհ էր ու չէր օգտվում նոր տեխնոլոգիաներից:

 


— Ես հասկանում եմ, ձեզ հետաքրքրում են աչքերիս տակի կապտուկները, բայց Սերժ Սարգսյանը դրա հետ բացարձակ կապ չունի: Գիտեք, որ նա շատ է սիրում ժենգյալով հաց և խմորը բացելիս պատահաբար գրտնակով վնասեցի աչքս: Նույնը եղավ նաև երկրորդ աչքիս հետ:

— Դուք չպատասխանեցիք իմ հարցին:


— Անկեղծ, դուք լինեիք իմ փոխարեն, կպատասխանեի՞ք: Հատկապես ես ձեզ բացատրեցի, որ աչքիս կապտուկները կապ չունեն պարոն նախագահի հետ: Եթե Սերժ Սարգսյանը թալանած լիներ երկիրը, իմ տանը կապրե՞ր: Եթե Սերժ Սարգսյանը խաբեբա լիներ, ես թույլ կտայի՞ նրան իմ տանը ապրել: Ի՞նչ կասեր Հռոմի Պապը:

— Ի վերջո, հերքո՞ւմ եք, որ Էդմոն Մարուքյանին դուք եք ուղղորդում:

— Նայելով ձեր աչքերին՝ ասում եմ՝ երբեք խաբած չկամ: Այս կարմիր թելը, որ կապել եմ թևիս, առաջին հերթին նշանակում է, որ չի կարելի խաբել: Եթե ուզում եք անկեղծ իմանաք, ապա Վատիկանում ցանկանում էին ինձ սուրբ հռչակել, բայց ես հերթս զիջեցի Գրիգոր Նարեկացուն: Կգա օրը, և իմ ժողովուրդը ինձ կհռչակի սուրբ: Ինչ արել եմ՝ արել եմ իմ օջախի, մասնավորապես գազօջախի համար:

Сообщение Ես հասկանում եմ, ձեզ հետաքրքրում են աչքերիս տակի կապտուկները, բայց Սերժ Սարգսյանը դրա հետ բացարձակ կապ չունի появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->