>

«Թող գա բացահայտի՝ ի՞նչ ա արել էդ պարկուճները». Նիկոլ Փաշինյան




Քոչարյանի զոհերը

«Մինչև այժմ չեն տրվել գլխավոր հարցերի պատասխանները՝ Մարտի 1-ին ովքե՞ր են սպանել 10 անմեղ զոհերին»,- առցանց ասուլիսի ժամանակ հնչած հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց․ «Շատ մանրամասներով բացահայտված է՝ ինչ է տեղի ունեցել Մարտի 1-ին։ Ըստ մեղադրանքի՝ եթե գործը քննող քննչական խմբի ղեկավարը կրակված պարկուճները տարածքում փոխել ա, նշանակում ա՝ իսկական կրակողների պարկուճները չկան ու այսօր հնարավորություն չունենք նույնականացնելու։ Իսկ քննչական խմբի ղեկավարը գտնվում է հետախուզման մեջ, թող գա պատմի՝ ի՞նչ ա արել էդ պարկուճները, գուցե ինքը գիտի սպանության հեղինակներին․․․ Ջանքեր պետք է գործադրենք նրան ձերբակալելու, ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Հեշտ չի, բայց պետք է գնալ»։




Նշենք, որ խոսքը «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի մասին է։



Сообщение «Թող գա բացահայտի՝ ի՞նչ ա արել էդ պարկուճները». Նիկոլ Փաշինյան появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->