Քոչարյանի «բացահայտումները». ովքե՞ր են եղել նրա հանցակիցները.1in.am — ingablog

1in.am-ը գրում է՝


Ռոբերտ Քոչարյանը գտնվում է արտերկրում. այնքան զբաղված է, որ չի կարողանում վերադառնալ Հայաստան և ներկայանալ ՀՔԾ, սակայն ժամանակ է գտել ու հարցազրույց է տվել yerevan.today կայքին:

Պարզվում է` երկրորդ նախագահը ոչ թե բանակը խառնել է ներքաղաքական գործընթացներին, այլ ընդամենը կանխել է ԵԿՄ-ի քաղաքականացումը, ակտիվ աջակցությունը Լևոն Տեր-Պետրոսյանին:


Ռոբերտ Քոչարյանը սեփական վարկածն է ներկայացնում փետրվարի 23-ին բանակի հրամկազմի հետ ունեցած իր հանդիպման վերաբերյալ: «Մանվել Գրիգորյանը հանդիպման չէր եկել՝ պատճառաբանելով, թե արձակուրդի մեջ է: Հանձնարարել եմ փոխանցել նրան, որպեսզի գնա տուն և այնտեղ սպասի իր ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշմանը: Ասել եմ նաև, որ եթե մինչև երեկո «Երկրապահ»-ում ժողովները և հավաքույթները չդադարեն, ապա անց են կացվելու զենքի և զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ` շենքի ամբողջ տարածքում և ներկաների շրջանում /այդ իսկ օրվա երեկոյին մոտ շենքն արդեն դատարկ էր, Մանվել Գրիգորյանն էլ ենթարկվել ու գնացել էր տուն/: Պահանջել եմ հրամանատարական կազմից միջոցներ ձեռնարկել բանակում կարգուկանոնի ապահովման ուղղությամբ և զերծ պահել այն քաղաքական գործընթացներից»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ կեղծում է փաստերը: Փետրվարի 23-ն իրականում շրջադարձային պահ է եղել Մարտի 1-ի գործընթացում: Ռոբերտ Քոչարյանն այդ օրը ոչ միայն հանդիպել է ՊՆ, ԱԱԾ և ոստիկանության ղեկավար կազմերի ներկայացուցիչների հետ, այլ հրահանգել է գլխավոր դատախազությանը` քրգործ հարուցել Տեր-Պետրոսյանի կողմնակիցների դեմ, իսկ Միքայել Հարությունյանին` ստորագրել 0038 գաղտնի, հակասահմանադրական հրամանը: Վերջին երկու փաստերի մասին երկրորդ նախագահը կամ լռում է, կամ էլ` ներկայացնում է անհեթեթ պատճառաբանություններ:

Օրինակ` ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանի կողմնակիցների դեմ քրգործ հարուցվել փետրվարի 23-ին ու այդ հիմքով էլ երկում սկսվել են մասսայական ձերբակալություններ, երբ Ազատության հրապարակում տեղի էին ունենում բացառապես խաղաղ հանրահավաքներ: Այս հարցը Քոչարյանը շրջանցում է, հակառակ դեպքում` հարկադրված է լինելու խոստովանել, որ հենց փետրվարի 23-ին պետական ողջ համակարգը կոնսոլիդացրել է` իշխանությունը սահմանադրական կարգի տապալման միջոցով յուրացնելու նպատակով:

Քոչարյանը կեղծում է, երբ տպավորություն է ստեղծում, թե իբր զինված երկրապահները միանում էին Լևոն Տեր-Պետրոսյանի համաժողովրդական շարժմանը: Մի շարք ճանաչված հրամանատարներ իրապես եկել են Ազատության հրապարակ, սակայն` քաղաքական գործչի, քաղաքացու կարգավիճակով, առանց զենքի ու հեղաշրջման մտադրության: Անգամ շինծու դատավարություններով Ռոբերտ Քոչարյան – Սերժ Սարգսյան զույգը չկարողացավ հիմնավորել, թե Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն իշխանությունը յուրացնելու նպատակ են ունեցել կամ մեղսակից են Մարտի 1-ի սպանություններին:

Դա ներքին փաստթաթուղթ է և ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում. yerevan.today-ին տված հարցազրույցում ՊՆ նախարարի 0038 հրամանի մասին ասում է Քոչարյանը` պատասխանատվությունը թողնելով ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի վրա: Իհարկե, Քոչարյանը որևէ կերպ չի կարող հիմնավորել, թե սահմանադրական կարգը տապալելու կամ իշխանությունը յուրացնելու ինչ անձնական մոտիվներ ուներ Միքայել Հարությունյանը:


Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին. ասում է Քոչարյանը`«որքանով ինձ հայտնի է» բազմիմաստ ձևակերպումով տպավորություն ստեղծելով, թե Մարտի 1-ի գործողությունները կարող էին ուղղորդված լինել իշխանության այլ կենտրոնից: Ռոբերտ Քոչարյանն անուններ չի տալիս, սակայն ակնհայտորեն նախաքննության մարմնին դնում է Սերժ Սարգսյանի հետքի վրա:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.