>

Հայկ Թորոյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Հարգելի Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան դուք այսօր լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, մի շատ կարևոր հարցի անրադառնալով պատասխանեցիք, որ այո կան մարդիկ որոնք Ձեր թիմակիցներն են եղել և միգուցե որոշ անհիմն պատճառներով հեռացել կամ հեռացվել են իրենց պաշտոններից և դուք ասացիք, որ ժամանակն է իրենցից որոշներին կանչեք և լսեք։




Քոչարյանի զոհերը

Հարգելի պարոն Փաշինյան, հույս ունեմ, որ այդ մարդկանցից մեկը և ամենակարևորը կլինի Ռազմիկ Տոնոյանը, ես ավելի քան վստահ եմ, որ դուք իր սկզբունքները և գիտելիքը իմանալով հանդերձ, միաժամանակ իրեն լսելով և իր հետ համագործակցելով բավականին կարևոր ու առողջ գործողություններ կիրականացնեք, այժմ տնտեսական դժվարին ժամանակներ են,




Ձեզ իսկապես նման հավատարիմ և ջրի պես մաքուր ու անկեղծ կադրեր են պետք, որոնք գիտելիքների մեծ պաշար ունեն, շրջապատեք Ձեզ նման մարդկանցով և հզորացրեք Հայաստանն ու Հայ ժողովրդին, իսկ միշիկա սերժական դրածոներից ազատվեք,

նրանք ամեն գնով իրենց տերերին օրը 24 ժամյա անթույլատրելի ինֆորմացիաներ փոխանցելով փորձում են հայաստանի և հայ գործարարների գործերը միջազգային մասշտաբներով սահմանափակել և Հայաստանում տնտեսական կոլապս առաջացնել։


Պարոն Փաշինյան, միշիկը չարիք է և նա իր դրածոներից ստանալով բազմաթիվ ինֆորմացիաներ, դրանց ավելացնելով իր ֆանտաստիկ կեղծ լուրերը, որից հետո իր միշիկական լրատվամիջոցների միջոցով շատ արագ տարածում է այդ կեղծ լուրերը, վարքաբեկելով թե Ձեզ, թե Հայաստանը։


Երեկվա իր 4-րդ սերիայից ես հասկացա, որ նա փորձում է այդ ամենը օգտագործելով խոչընդոտի միջազգային հարթակների ուշադրությունը և իր անհիմն հայտարարություններով ցույց տա, իբրև Հայաստանը անօրինական գործարքներ է իրականացնում, ինչը արտաքինից շատերը չեն հասկանա,

բայց դա Հայաստանի տնտեսությանը կարող է միլիոնավոր դոլարների վնասներ հասցնել, արտահանման և ներկրման ոլորտներում, Պարոն Վարչապետ եթե հնարավոր է դիմեք Ինտերպօլի միջնորդությանը և այն խոհանոցի սպասավորին գտեք և քարշ տալով բերեք Դատարան, նա պարզապես չարիք է և վերջ։

Ավելին չեմ գրի, հարգանքներով մտահոգ, բայց հպարտ քաղաքացի Հայկ Թորոյան։ Դուխո՜վ Ժողովուրդ ջան, ՀԴՄ-ները չմոռանաք։

Сообщение Պարոն Փաշինյան, միշիկը չարիք է և նա շատ արագ տարածում է այդ կեղծ լուրերը, վարկաբեկելով թե Ձեզ, թե Հայաստանը. Հայկ Թորոյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->