>




Քոչարյանի զոհերը

Չեմ հիշում, որ պինցետով հանելու եւ արաղով ախտահանելու վերաբերյալ հայտարարություն եմ արել, գուցե այլ շրջանակում է հնչել այդ հայտարարությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 16–ին, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ դուք թագավարակի տարածման համար մեղադրեցիք քաղաքացիներին, այն դեպքում, երբ կորոնավիրուսի տարածման նախնական շրջանում հայտարարում էիք՝ «կորոնովիրուսն ո՞ւմ շունն է, պինցետով կհաննենք ու արաղով կախտահանենք». պարոն վարաչպետ ինչո՞ւ է ժողովուրդը միշտ մեղավոր։




«Կորոնովիրուսն ում շունն է, էլի որ ո՞ւմ շունն է, բայց շները նաեւ կծելու հատկություն ունեն եւ մենք ասում ենք եկեք այնպես անենք, որ այդ պարանը ձեռքներս պահենք կամ այնպես անենք, որ մեզ չկծի։ Ես քաղաքացիներին չեմ մեղադրել, բայց ուզում եմ ասել, որ քաղաքացիների հետ համագործակցությունը մեր քաղաքական գաղափարախոսության եւ ուսմունքի անբաժանելի մասն է։ Ես քաղաքական գործունեություն եւ երկրի կառավարում չեմ պատկերացնում առանց քաղաքացու հետ համագործակցության»,– ասաց վարչապետը։



Լրագրողի այն դիտարկմանը, որ կառավարության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերից օգտված՝ պայմանագրային զինծառայողներից, ԱԻՆ–ի եւ ոստիկանության աշխատակիցներից, ստացած գումարները հետ պահանջեցին եւ նրանց մեղադրեցին այն դեպքում, երբ դա կառավարության աշխատակիցների սխալի հետեւանքն է եղել, վարչապետը պատասխանեց. «Օգտվելով նրանից, որ իրենց աշխատանքը գաղտնի է եւ հարկային բազաներում չի ֆիքսվում, մտել են եւ օգնություն ստացել, ընդ որում այն ոլորտներում, որտեղ մենք առաջինն ենք աշխատավարձերը բարձրացրել եւ վերջին 2 տարում այդպիսի տասնյակ 26 հազար դրամներ ենք այդ մարդկանց տվել, բայց հարցը փողը չէ, հարցը էությունն է։ Հարցն այն է, թե մենք ի՞նչ հանրություն ենք ուզում լինել՝ կպցնողների, շնից մազ պոկողների, քերողների հանրություն լինե՞նք, թե ուզում ենք կարգը հարգող հանրությւուն լինենք։ Ողբերգություն չէ՞, երբ այս երկրի անվտանգությունը պաշտպանելուն ուղղված կոչում ունեցող բարձրաստիճան սպան, գնդապետը, իմանալով, որ իր անունն այնտեղ ֆիքսված չէ, մտնում է, որ 26 հազար դրամ տանի, մինչդեռ պետությւունը հեղափոխությունից հետո իրեն 20 հատ այդպիսի 26 հազար դրամ է տվել։ Ասում ենք պետք է հետ տաք այդ փողը, մի հատ էլ ձեր հետագա աշխատանքի հարցը պետք է քննարկենք, պետք է նայենք դուք այդ կոչումը կրելու իրավունք ունե՞ք, թե՞ չէ։ Սա չի նշանակում, որ մենք չենք հասկանում, որ զոցիալական պրոբլեմ կա երկրում, սոցիալական պրոբլեմ կա, ասենք ժողովուրդ ջան հարձակվեք բանկերը թալանեք, խանութները թալանեք, ով հագին շոր ունի, հանեք դուք հագեք, այս ի՞նչ մտածելակերպ է ընդհանրապես։ Անկեղծ ասեմ, եթե այս ամենն է մեր հավաքական ընկալումը, ես այս երկրում այս պաշտոնում անելու բան չունեմ։ Իմ այս կարգավիճակում լինելու միակ իմաստն այն է, որ մենք ընդհակառակը այլ կերպ պետք է մտածենք»։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->