>

Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մայիսի 13-ին դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին (Վենետիկի հանձնաժողով)՝

ուղղելով հարցեր ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ:




Քոչարյանի զոհերը

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չեն կարող սպասել մինչև արտակարգ դրության ավարտը եւ որոշում ունեն Սահմանադրական դատարանի հարցը լուծել Ազգային ժողովի միջոցով։




Նա տարբերակներից մեկն առաջարկեց և նշեց, թե քննարկվում է Սահմանադրական դատարանը ցրելու և Գերագույն դատարան ստեղծելու տարբերակը։

«Նման պրակտիկան բավական տարածված է շատ երկրներում ։ Բանն այն է, որ այսօր Սահմանադրական դատարանն ու դատական համակարգը փաստացի իրար հետ կապ չունեն ։ Դրա հետ կապված մի շարք խնդիրներ են առաջանում», – նշել է Փաշինյանը ։


«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ նախարարությունում Վենետիկի հանձնաժողովի կողմից ուղարկված պատասխանին սպասում են մեկ ամսվա ընթացքում:

Գրել էինք, որ այս պայմաններում, երբ արտակարգ դրությունը կրկին ու կրկին երկարաձգվում է, իշխանությունները չգիտեն՝ ինչպես վարվել, ինչպես հանգուցալուծել ճգնաժամը, եւ այդ պատճառով էլ դիմել են եվրոպացիների օգնությանը:

Սակայն չի բացառվում, որ վերջիններիս պատասխանը կարող է իշխանությունների սրտով չլինել, մանավանդ որ վերջին շրջանում հաճախ են այդ կողմից քննադատություններ հնչում:


Այդպես եղավ նաեւ հայտնի վեթթինգի նախագծի դեպքում, եւ ստիպված եղան դրույթներ փոխել, մեղմացնել գործընթացները:

Ամեն դեպքում, նկատենք, որ արտակարգ դրության երկարացումը հարցի լուծում չէ, եւ օրենսդրորեն այդպես էլ իշխանությունները չեն կարողանում ճանապարհ գտնել: Այժմ նրանք սպասում են Եվրոպայի արձագանքին՝ հուսալով, որ ելք կգտնեն:

Իսկ մինչ այդ, քննարկումները շարունակվում են. Փաշինյանն էլ նշեց, որ իշխանությունների ներսում քննարկվում է հարցը ԱԺ-ով լուծելու տարբերակը:
Նաիրա Հովհաննիսյան

Сообщение Նոր որոշում ՍԴ-ի մասով․ Իշխանությունները գնում են այլ ճանապարհով․ Ուշագրավ իրավիճակ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->