>

Հայաստանից կարանտինի ժամանակ մաքսանենգ ճանապարհով արտահանված մի ինքնաթիռ ծխախոտի գործով մինչ օրս քրեական գործ հարուցված չի։ Բոլոր հնարավոր-անհնար մարդիկ խոսեցին քրեական էս խայտառակ պատմության մասին, Նիկոլը հաստատեց, որ հանցագործություն ա կատարվել, բայց քրեական գործ չկա։ Իսկ գիտեք ինչի չկա, որտև էդ կատրաբանդայի գլխին կանգնած են ՀՀ վարչապետ Աննա Հակոբյանը, հա՜ հենց վարչապետ, Աննայի ախպեր Հրաչոն ու Նիկոլի ախպոր բալա Սիփանը։ էդ պատճառով չկա քրեական գործ։

Թե բա՝ իրավական պետություն, օրենքի գերակայություն…
Նիկոլը էսօր ընդամենը փորձեց փրկել սեփական կնոջը՝ ասելով, թե ՊԵԿ-ը մեղք չունի, մեղավորը արտահանողն ա։ Քանի որ ՊԵԿ-ի Շուշոյին զանգող ու կատրաբանդան կարանտինի վախտ անցկացնելու հրաման տվողը իրա կնիկն ա։
Հիմա ՊԵԿ-ի մեղքի մասով շատ կոնկրետ հարց։




Քոչարյանի զոհերը

Բացատրեք, խնդրում եմ, ՊԵԿ-ը ո՞նց մեղք չունի, որ Աֆղանստան ՉԷՐ ԿԱՐՈՂ արտահանվեր ծխախոտ՝ առանց էդ երկրի պետական լեզվով մակնշման։




Ենթադրենք, Նակոլկա Շուշոն Աննայից զանգ չէր ստացել, տեղյակ չէր եղել, որ էդ սիգարետը կանտրամաբիստները՝ ՀՀ վարչապետի ընտանիքի բարձր հովանու ներքո, պիտի վաճառեին Ռուսաստանում, ո՞նց ա թույլատրել առանց աֆղաներեն մակնշման ապրանքն արտահանեն էդ երկրի, եթե Աֆղանստանում իրանց լեզվով մակնշումը ՊԱՐՏԱԴԻՐ Ա։ Իսկ արտահնված մաքսանենգ սիգարետների տուփերի վրա գրաված ա եղել ՄԻԱՅՆ հայերեն։


Նիկոլի՝ էսօրվա կուռկուռի ձագ դառնալու պատճառը քրեական էս ու մնացած պատմությունների ի հայտ գալնա, որից չոր դուրս գալու ձև չունեն, տնով դատվելու են, եթե ոչ էսօր, ապա վաղը-մյուս օր։

Իսկ էդ «վաղը» մոտ ա ավելի քան երբևէ


Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1934726713326764&set=a.108806035918850&type=3


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->