>

ԱՄՆ-ի 31 նահագներում և ևս մի քանի տարբեր երկրներում, որտեղ դեռ կիրառվում է մահապատիժ, ընդունված է դատապարտյալին մատուցել հատուկ վերջին ընթրիք՝ ըստ նրանց ցանկության: Յուրաքանչյուր վայր երբեմն ունենում է գումարային սահմանափակումներ՝ ուտելիքի արժեքի հետ կապված:

Ջոն Ուեյն Գեսսի, 52 տարեկան, մեղավոր է ճանաչվել 33 երիտասարդ մարդկանց բռնաբարության և սպանության մեջ և դատապարտվել մահապատժի:

12 տապակած ծովախեցգետին, KFC համեղ պատրաստուկներից, կարտոֆիլ ֆրի, մեկ ֆունտ ելակ:




Քոչարյանի զոհերը

Թիմաթի Մաքվեյ, 33 տարեկան, մեղավոր է ճանաչվել 168 մարդու մահվան մեջ, դատապարտվել մահապատժի:


Երկու բաժին անանուխի ու շոկոլադի համադրությամբ պաղպաղակ:





Ռիկի Ռեյ ռեկտոր, 42 տարեկան, մեղավոր է ճանաչվել 2 սպանության մեջ, դատապարտվել մահապատժի:

Սթեյք, տապակած հավ, բալի ըմպելիք և ընկույզով թխվածք:


Սթիվեն Անդերսոն, 49 տարեկան, մեղավոր է ճանաչվել հարձակման, բանտից փախչելու, 7 սպանությունների մեջ և դատապարտվել մահապատժի:

Երկու տապակած սենդվիչ՝ պանրով, կաթնաշոռի, եգիպտացորենի կտոր, դեղձի թխվածք, պաղպաղակ շոկոլադով:

Թեդ Բանդի, 43 տարեկան, մեղավոր է ճանաչվել բռնաբարության, նեկրոֆիլիայի, փախուստի, 35-ից ավելի սպանությունների մեջ և դատապարտվել էլեկտրական աթոռի միջոցով մահապատժի:

Հրաժարվել է հատուկ վերջին ընթրիքից, այդ պատճառով նրան ներկայացվել է ավանդական վերջին ընթրիքը՝ սթեյք, տապակած ձու, փքաբլիթ, կարագով և դոնդողով տոստ, կաթ և հյութ:



Վիկտոր Ֆեգեր, 28 տարեկան, մեղավոր է ճանաչվել մարդկանց առևանգման և սպանության մեջ, դատապարտվել մահապատժի:

Մեկ ձիթապտուղ:

Անխել Նյեվես Դիաս, 55 տարեկան, մեղավոր է ճանաչվել սպանությունների, առևանգման, կողոպուտի մեջ և դատապարտվել մահապատժի:

Հրաժարվել է հատուկ ընթրիքից, այդ պատճառով նրան մատուցել են սովորական բանտի ընթրիք, որից նա ևս հրաժարվել է:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->