>

Ամուսնացած աղջիկը գալիս է մոր մոտ և նրանից խորհուրդ հարցնում․

Մայրիկ, ես շատ եմ սիրում ամուսնուս։ Բայց վերջերս հանդիպել եմ մի մի մարդու, և հիմա բոլոր մտքերս նրա մասին են։ Ես նույնիսկ մտովի չեմ ուզում դավաճանել ամուսնուս, բայց ուժ չունեմ այլ մարդու հանդեպ զգացմունքներիցս ազատվելու համար։ Ի՞նչ անեմ։




Քոչարյանի զոհերը

Մայրը բռնեց դստեր ձեռքը և ասաց․




Աղջիկս, մեր զգացմունքները՝ ծաղիկներ են, որոնք աճում են մեր հոգում։ Քո հոգում հիմա երկու ծաղիկ կա։ Դրանցից մեկի գույնը այնքան էլ վառ չէ, բայց այնքան նուրբ և մաքուր է ամուսնուդ հանդեպ սիրո ծաղիկը, որը դու ինքդ ես ցանել։ Այն կծաղկի քո ամբողջ կյանքի ընթացքում և ուրախալի պտուղներ կտա, եթե դու ինքդ ջրես այն։

Մյուս ծաղիկը՝ վառ ու գեղեցիկ է, բայց կրքի թունավոր ծաղիկ է, որն աճել է քո հոգում՝ առանց քո թույլտվության, և վնասակար բույսի պես գողանում է առաջին ծաղիկի ուժերը։ Ընդ որում, այդ ծաղիկը անպտուղ է և երկար կյանք չի ունենա, որքան էլ որ ջրես։


Աղջիկս, դու ի զորու չես պոկել և շպրտել հոգուցդ երկրորդ ծաղիկը։ Այն կա։ Բայց դու միշտ ընտրության հնարավորություն ունես։ Դու ինքդ կարող ես որոշել՝ որ ծաղիկը ջրել, իսկ որը՝ ոչ։ Եթե ջրես միայն առաջինը, ապա երկրորդը շուտով կթառամի և կդադարի թունավորել քո հոգին։


Իսկ դուք համաձա՞յն եք մոր ասածի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Сообщение Ամուսնացած աղջիկը գալիս է մոր մոտ և ասում, որ սիրահարվել է ուրիշ տղամարդու․․․ մոր պատասխանը զարմացրեց դստերը․․․ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->