>

Աշխարհն այսօր սուր ճգնաժամ է ապրում կորոնավիրուսի համավարակի պատճառով. հայտարարել  է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը՝  նշելով, որ պետությունների քաղաքականության մեջ այժմ առաջնային պետք է լինի մարդու անվտանգությունը և մոլորակի յուրաքանչյուր բնակչի համար կյանքի պայմաններ ստեղծելը:




Քոչարյանի զոհերը

Նախկին նախագահը նշել է, որ այդ ֆոնին այսօր շատ մեծ է կրոնական առաջնորդների դերը և ցանկություն կա հուսալու, որ նրանք կկարողանան դրսևորել այդ պատասխանատվությունը, հետևելով նաև նախկին Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդ-ի օրինակին, որը «շարունակում է մնալ մեր ժամանակակիցը»:




Ինչպես հայտնում է  «Ria.ru» -ն այս մասին խորհրդային նախկին առաջնորդը գրել է  L’Osservatore Romano պարբերականում հրապարակված Հովհաննես Պողոս 2-րդ-ի 100-ամյակին նվիրված իր հոդվածում:



«Աշխարհը ոչ հեշտ ժամանակներ է ապրում: Նա ցանկացած մարդու, նամանավանդ քաղաքական գործիչներին հատուկ պահանջներ է ներկայացնում: Մեծ և պատասխանատու է նաև կրոնական առաջնորդների դերը: Ցանկանում եմ հուսալ, որ նրանք կկարողանան դրսևորել այդ պատասխանատվությունը` հետևելով Հովհաննես Պողոս 2-րդ պապի ոգեշնչող օրինակին: Նա այսօր էլ մնում է մեր ժամանակակիցը»,-գրել է Գորբաչովը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->