>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ մայիսի 16-ին, ասուլիսի ժամանակ կառավարության գործունեության թվով չորրորդ «100 փաստ»-ը ներկայացնելիս ասաց, որ նոր կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով ձեռք է բերվել շուրջ 100.000 թեստ և շարունակում են ձեռք բերվել բժշկական սարքեր, անհատական պաշտպանիչ պարագաներ:

«Մասնավորապես Հայաստանին կմատակարարվի լրացուցիչ թոքերի արհեստական օդափոխության 70 սարք, մենք այս պահի դրությամբ շուրջ 100-ն ունենք: Նախատեսվում է ձեռք բերել շտապօգնության բարձր անցողականության հավելյան ավտոմեքենաներ՝ գյուղական համայնքների համար, և ոչ միայն՝ գյուղական համայնքների համար, որովհետև կարող է դեպք լինել անտառում կամ տուրիստական գոտիներում: Վարակի ախտորոշման և բուժման նպատակով արդեն իսկ մեկնարկել է շարժական և էլեկտրոնային ռենտգեն անհրաժեշտ բշկական սարքավորումների գնման գործընթացը: Հայաստանում ստեղծվել են պաշտպանիչ դիմակների արտադրություններ, որոնք ի վիճակի են բավարարել ներքին պահանջարկը և իրականացնել արտահանում: Նույնը վերաբերում է նաև ալկոգելերի արտադրությանը»,- նշեց վարչապետը։




Քոչարյանի զոհերը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Տավուշ տեքստիլ» ընկերությունը պաշտպանիչ եռաշերտ դիմակների արտադրություն է սկսել, և առաջնային խնդիրը հայկական շուկայի դեֆիցիտը լրացնելն է, նոր՝ արտահանելը։




Ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանի փոխանցմամբ՝ հումքը բերվում է դրսից, այն բարձր որակի է։ Դիմակների մեջտեղի շերտը հատուկ ֆիլտրող ֆունկցիա ունի։

168.am-ն ընկերության տնօրենից հետաքրքրվեց՝ արդեն հնարավո՞ր է դիմակների արտահանում կազմակերպել, ինչին ի պատասխան՝ Միքայել Եզեկյանն ասաց. «Դե հա, այս պահին Եվրոպայից պատվերներ կան»։


Հարցին՝ դիմակների դեֆիցիտը, որն առկա էր հայկական շուկայում, լրացվե՞լ է, «Տավուշ տեքստիլ» ընկերության գործադիր տնօրենը պատասխանեց․

«Երբ հայկական շուկայում եղած վատ որակի, անհայտ ծագման հումքով կարված, ավելի շատ վնաս, քան օգուտ տվող դիմակները կմաքրվեն շուկայից, այդ ժամանակ դեֆիցիտը կլրանա»։

Հարցին էլ՝ Հայաստանում արտադրվող այս դիմակներն արդեն առկա՞ են դեղատներում և ի՞նչ արժեն, ընկերության գործադիր տնօրենը պատասխանեց, որ առկա են դեղատներում, բայց գնի մասին ոչինչ չի կարող ասել, վերահսկողությունն իրենք չեն անում։


«Օրինակ, Բերդի դեղատներում մեր արտադրած դիմակը 170 դրամ է։ Շատ դիմակներ դրել՝ 200-250 դրամով վաճառում են, բայց դրանց ինքնարժեքը 50 դրամ է, բժշկական էլ չեն»,- նկատեց Միքայել  Եզեկյանը։

Նա շեշտեց, որ օրական արտադրական ծավալները 300.000-ի են հասնում, բայց երբ զգան, որ չեն հասցնում, և քիչ է, էլի հնարավորություն ունեն, ամիսը մինչև 15 միլիոն հատ կարող են արտադրել։

Նյութի աղբյուր՝ https://168.am/2020/05/17/1304124.html


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->