>

Եթե ուզում եք փռշտալ, արեք դա: Բնական ռեֆլեքսը ճնշելու փորձը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել առողջության համար, կարող է կոկորդը վնասվել, նախազգուշացնում են բրիտանացի բժիշկները: Վերջերս նրանք անհավանական դեպքի բախվեցին:

34-ամյա բրիտանացուն շտապօգնությունը հիվանդանոց հասցրեց կոկորդի հետին պատի պայթելուց հետո: Նա չէր կարողանում խոսել կամ կուլ տալ:




Քոչարյանի զոհերը

Պարզվեց՝ փռշտալու պահին նա փակել էր և՛ քիթը, և՛ բերանը, որպեսզի շրջապատողների ուշադրությունը չգրավեր և բակտերիաներ չտարածեր: Այդպես նախկինում էլ էր արել: Բայց այդ անգամ ինչ-որ բան այնպես չէր գնացել՝ մի քանի ժամ անց կոկորդի ցավն ուժեղացել էր, այն ուռել էր, ձայնը «նստել էր»:




Տղամարդը հիվանդանոց էր դիմել: Բարեբախտաբար, նրան վիրահատություն պետք չեկավ:

Նա հակաբիոտիկներով թերապիա անցավ և որոշ ժամանակ կատետերով էր սնվում:

Փռշտալն օրգանիզմի պաշտպանական ռեֆլեքս է, որը փորձում է ազատվել քթում գրգռիչից:


Եթե փորձում եք ճնշել փռշտոցը, ճնշման տակ գտնվող օդը գնալու տեղ չի ունենում: Ի վերջո, այն կարող է իսկապես պատռել կոկորդը:


Կան դեպքեր, երբ փակ բերանով ու քթով փռշտացող մարդիկ կորցնում են լսողությունը, աորտայի պայթյուն են ունենում, արնազեղում է լինում ուղեղ, վիժում:

Բժիշկները խորհուրդ են տալիս քիթը կամ բերանը չփակել փռշտալիս, անկյունում փռշտալ: Պետք չէ մտածել՝ մարդիկ ինչ կմտածեն ձեր շարժուձևի մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Сообщение Նա քիչ մնաց՝ մահանար այն պատճառով, ինչ շատերս ենք անում. երբեք այդպես չանեք появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->