>

Ռոստովի բնակիչը ստիպված է եղել երկար մակաբույծ որդին հեռացնելւ համար դիմել վիրաբույժ վարակաբաններին:

32-ամյա կնոջ օրգանիզմում որդը հայտնվել է Մերձմոսկվայում մոծակի խայթոցից հետո: Արտառոց բժշկական դեպքը նկարագրվել է New England Journal of Medicine-ում:




Քոչարյանի զոհերը

Հրատարակությունը գրում է, որ Մոսկվայի մարզում մոծակները կծել են երիտասարդ կնոջը: Երկու շաբաթ անց կինը դիմել է ակնաբույժին՝ գանգատվելով «դեմքի մաշկի տակ անհասկանալի շարժվող հանգույցներից»:





Սկզբում ուռուցքը ձախ աչքի տակ էր գտնվում, իսկ հետո այտուցվել է վերին շրթունքը: Կինն իր դեմքի բոլոր փոփոխությունները հեռախսով նկարել է: Կնոջը բուժել է Ռոստովի պետական բժշկական համալսարանի բժիշկ Վլադիմիր Կարտաշեւը:

«Զննությունը ցույց տվեց ձախ վերին կոպի տակ երկարավուն հանգույցի մակերեսային տեղափոխություն: Վիրահատության ժամանակ մակաբույծը ունելիով ամրացվել է եւ վիրահատական ճանապարհով հեռացվել», — գրել է բժիշկը:


Պարզվել է, որ կնոջ օրգանիզմում Dirofilaria տեսակի որդ է հայտնվել:

Ռոստովի պետական բժշկական համալսարանից ՌԳ-ին հաղորդել են, որ մակաբույծի վարակի աղբյուրը շներն են, իսկ փոխանցողը մոծակներն են: Մարդուն վարակը փոխանցվում է վարակված մոծակից:



«Դիրոֆիլյարիոզի ախտորոշումը դժվարություններ է առաջացնում, քանի որ հիվանդները տարբեր մասնագիտությունների բժիշկների են դիմում: Այս հիվանդության հետ ամենից լավ ակնաբույժներն են ծանոթ: Ուլտրաձայնային հետազոտությունը մինչվիրահատական դիագնոստիկայի միակ մեթոդն է: Այն խորհուրդ է տրվում կիրառել բոլոր այն մարդկանց մոտ, որոնք ենթամաշկային հանգույց ունեն», — նշել են բժշկական հաստատությունում:

Աղբյուր՝ Med.news.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->