>

Կառավարության հուլիսի 10-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկու ամսում վերականգնվել է մոտ 42 մլն դոլար։


«Իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում միայն հարկային պարտավորությունների մասով հուլիս 1-ի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20,622 մլրդ դրամի վնաս կամ չվճարված հարկ, այսինքն՝ մոտ 42 մլն դոլար՝ երկու ամսում, որից կես ամիսը ծախսվել է կազմակերպչական աշխատանքների վրա»,- ասել է Փաշինյանը։








Քոչարյանի զոհերը

Վարչապետը նշել է, որ բյուջեում այդ թիվը չի արտահայտվում, սակայն այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա։


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ դա ԱԱԾ, ՊԵԿ, Ոստիկանության համատեղ ջանքերով, ՊԵԿ քննչական ու նախաքննչական աշխատանքների համատեղ ջանքերով իրականացված աշխատանք է։



Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->