>

Հայաստանում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը: Այդ մասին հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում:


«Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կլինի մարզի մակարդակով ու որոշակի ժամանակ անց Հայաստանը կմիանա այն երկների շարքին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործումն արգելված է», — ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը:








Քոչարյանի զոհերը

Նա նշել է, որ սա համաշխարհային միտում է ու մեկանգամյա պլաստիկի օգտագործման արգելք կա բազմաթիվ երկրներում:


«Այս պահի դրությամբ չենք կարող միանգամից արգելել, բայց գործընթաց ենք մեկնարկում», — ասել է նախարարը:



Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է արգելել պլաստիկից պատրաստված մի շարք մեկանգամյա պարագաների օգտագործումը և տուգանել ԵՄ անդամ պետություններին պլաստիկ աղբի համար: Ինչպես հայտնի է, պլաստիկը ենթակա չէ վերամշակման:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->