>

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է.


Հարգելի ՛ համաքաղաքացիներ,








Քոչարյանի զոհերը

Որպեսզի սուտն իրականության տեղ չընդունվի, ցանկանում եմ արձագանքել «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խմբի կողմից իմ հասցեին տարածած այն հայտարարությանը, թե իբրև հուլիսի 6-ին, Շուշիի միջնակարգ դպրոցում ժողովի եմ հրավիրել արձակուրդում գտնվող ուսուցիչներին և նրանց հորդորել չմասնակցել հուլիսի 7-ին այդ շարժման կողմից Ստեփանակերտում կազմակերպվելիք հանրահավաքին:


Նախ նշեմ, որ հուլիսի 6-ին, հաշվի առնելով դպրոցական արձակուրդների շրջանը, Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում հանդիպման եմ հրավիրել ոչ թե ուսուցիչներին, այլ բերդաքաղաքի երիտասարդությանը եւ նրանց հետ քննարկել իրենց հուզող տարբեր հիմնախնդիրներ:

Երկրորդ՝ հանդիպման ժամանակ ներկայացրել եմ իմ դիրքորոշումը տարբեր զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով Արցախի անվտանգության ու կայուն զարգացման կարևորությունը: Միևնույն ժամանակ զերծ եմ մնացել նշյալ հանրահավաքին չմասնակցելու վերաբերյալ որևէ հորդոր հնչեցնելուց:



Հավելեմ, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակվելու են և առաջիկայում կրելու են ավելի հաճախակի բնույթ:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->