>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քիչ առաջ պարզվեց’ Աննա Կոստանյան անունով պատգամավոր, քաղաքական գործիչ ունենք Լուսավոր Հայաստանից։




Քոչարյանի զոհերը

Տիկինը պահանջել է ժամ առաջ ինձ հեռացնել ՀԽ նախագահի պաշտոնից։ Նույնատիպ պահանջ կարծեք թե պնդել է նաև Անի Սամսոնյանը։ Ահա։




Չեմ հեգնում, չեմ կատակում. քանի որ Ազգային ժողովում այս խմբակցությունը բոյկոտել է խորհրդարանի աշխատանքները, բայց յուր պատգամավորները շարունակելու են ստանալ չվաստակած աշխատավարձը, իսկ միգուցե պարգեվավճարը,

հանուն ժողովրդի բարեկեցության, սույն տիկնանց բարձրաբարձր աշխատավարձերը /մենք կերազեինք մեր ժամանակ այդպիսի աշխատավարձ ստանայինք/ փոխանցել ժողովրդին, ինչպես պարոն Մարուքյանն էր ասում’ յուրաքանչյուր անապահով ընտանիքի 100.000-ական դրամ։


Պատկերացրեք, որ 2 պատգամավորի աշխատավարձի դեպքում դա կանի ամսական 16 ընտանիք։

Նրանց փոխարեն համալրում չկատարել և երկուսին էլ նշանակել Հանրային խորհրդում, ինքս պատրաստ եմ հենց հանուն տիկին Կոստանյանի նրան փոխանցել նախագահի իմ տեղը։

Հուսով եմ, տիկնայք հասարակական հիմունքներով կծառայեն ազգին ու կստեղծեն լուսավոր ապագա։ Հուսով եմ’ Լուսավոր Հայաստան կուսակցությունը որոշում կկայացնի հանուն ժողովրդի։


Կարծում եմ’ առավել ժողովրդասեր խմբակցությունը այդպես կվարվի ոչ միայն 2 պատգամավորի, այլ խմբակցության բոլոր պատգամավորների դեպքում։

Ես կառչած չեմ իմ պաշտոնից։ Իսկ դուք?

Անխնա տարածեք։

Сообщение Քիչ առաջ պարզվեց’ Աննա Կոստանյան անունով պատգամավոր, քաղաքական գործիչ ունենք Լուսավոր Հայաստանից․ Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->