>

Ռուսական մի շարք ինտերնետային կայքերում հրապարակումները, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը Հայրենական Մեծ պատերազմում կռվել է Կարմիր բանակի դեմ, սուտ են և հետապնդում են քաղաքական նպատակներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի խոսքն է մեջբերել ՏԱՍՍ գործակալությունը։




Քոչարյանի զոհերը

«Հայրենիքի ազատության համար պայքարած վետերանի հիշատակը զրպարտող նման կեղծ տեղեկությունների տարածումը, հատկապես Մեծ Հաղթանակի տարեդարձի տարում, սրբապղծություն է»,- ընդգծել է Մանե Գևորգյանը։




Վարչապետի մամուլի քարտուղարի խոսքով՝ «այն փաստը, որ որպես հիմք են վերցվել այն տվյալները, որոնք մանրամասն ուսումնասիրության չեն ենթարկվել արժանահավատության համար, խոսում է կամ անփույթ վերաբերմունքի, կամ այդ հրապարակումների կողմնակալության մասին»։


«Մենք ցավում ենք, որ որոշ ռուսական ԶԼՄ-ներ հրապարակել են այսպիսի չհաստատված նյութեր՝ օգտագործելով հռետորաբանություն, որը դիտավորյալ տարածվում է որոշակի շրջանակների կողմից ՝ զուտ քաղաքական նպատակներով»,- նշել է Գևորգյանը: Վարչապետի մամուլի խոսնակն ավելացրել է.

«Աղբյուրների տարածվածության վերլուծությունը ցույց է տալիս, որ այս կեղծարարության նախաձեռնողները նպատակ ունեն սեպ խրել հայ-ռուսական եղբայրության միջև»։

Գևորգյանը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի վարչապետի պապը Նիկոլ Առաքելի Փաշինյանն է, ոչ թե «ոմն Նիկոլայ Վարդանի Փաշինյան», որի անունը հիշատակվում է հրապարակումներում։


«Կառավարության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր պապի լուսանկարը «Նիկոլ Առաքելի Փաշինյան» վերնագրով:

Նրան նաև կարելի է գտնել ՌԴ ՊՆ տվյալների շտեմարանում՝ Կարմիր բանակի սերժանտի զինվորական կոչումով»,- ասել է նա։

Сообщение Կոշտ պատասխան տարածված լուրերին․ Վարչապետի խոսնակը հայտարարություն տարածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->