>

Բելգիայի Սեն Պիեռ հիվանդանոցի աշխատակիցները «ամոթանքի միջանցք» են կազմել երկրի վարչապետ Սոֆի Ուլմեսի համար՝ վերջինիս դիմավորելով մեջքով շրջված:


Ինչպես հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին, բողոքի ակցիային, ընդհանուր առմամբ, ավելի քան 100 բժիշկ և բուժքույր է մասնակցել: Ինչպես երևում է համացանցում հրապարակված տեսանյութում, բուժանձնակազմը հիվանդանոցի բակում շարքով կանգնել է փողոցի երկու կողմում, և երբ վարչապետի շարասյունը մոտեցել է հիվանդանոցին, նրանք մեջքով են շրջվել դեպի մեքենաները:







Քոչարյանի զոհերը

Նշվում է, որ այդպիսով հիվանդանոցի աշխատակցները փորձել են իրենց դժգոհությունը հայտնել վերջին երկու ամիսների ընթացքում բարձր աշխատավարձերի և պարգևավճարների բացակայության պատճառով:


Ավելի ուշ վարչապետը մեկնաբանել է իր այցը հիվանդանոց՝ նշելով, որ կարևոր երկխոսություն է ունեցել բուժանձնակազմի հետ:

Բելգիայում կորոնավիրուսից մահացել է 9052 մարդ, վարակվել՝ 55 280-ը:


Աղբյուր՝ Tert.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->