Ճվճվ Արոյի որդիներին թույլ կտա՞ն մասնակցելու պապի` Գազի Կոլյայի հուղարկավորությանը — ingablog

Քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլայ Գաբրիելյանի` Գազի Կոլյայի` կալանավորված թոռների` Սերժ և Սարգիս Վարդանյանների պաշտպանները դիմել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի թույլ տան մասնակցելու իրենց պապիկի հուղարկավորության արարողությանը և լինեն իրենց մայրիկի կողքին:




Դատարանն, ըստ էության, այսօր որոշում կկայացնի` բավարարել միջնորդությունը, թե ոչ:

Դիմումի մեջ նշվել է, որ հաշվի առնվի հատկապես այն հանգամանքը, որ նրանց մայրը միայնակ է, հայրը ևս մահացել է:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ինքնասպան է եղել Նիկոլայ Գաբրիելյանը` Արա Վարդանյանի` Ճվճվ Արոյի աները:



Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin