>

Հանրակրթական դպրոցներում աշակերտները դասագրքերը դպրոցի գրադարան էին հանձնում,

սովորաբար, մայիս ամսվա վերջին, հունիսի սկզբին՝ ուսումանական տարվա ավարտից անմիջապես հետո։




Քոչարյանի զոհերը




Արտակարգ դրությամբ պայմանավորված 2019-2020 թթ ուսումնական տարին ավարտվում է հեռավար ուսուցման տարբերակով։ Դպրոցների գրադարանավարներն այս օրերին անորոշության մեջ են՝ ինչպե՞ս են հավաքագրելու դասագրքերը, որպեսզի դրանք կարգի բերվեն և առաջիկա սեպտեմբերին հանձնվեն փոխադրվող դասարանների աշակերտներին։


Իրավաբան.net-ի հետ զրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ առաջնորդվելով պարետատան ցուցումներով, դասագրքերը հանձնել հնարավոր կլինի օգոստոս ամսին։

Միևնույն ժամանակ նախարարությունից հայտնում են, որ 9-րդ և 12-րդ դասարանի աշակերտները, երբ պետք է գնան դպրոց՝ ատեստաները ստանալու համար, կարող են գրքերը հանձնել այդ ժամանակ։


Հավելենք, որ դպրոցները նոր դասագրքերն էլ ստանում են օգոստոսին։

Դասագրքերը աշակերտներին են հանձնում օգոստոսի երկրորդ կեսին։

Сообщение Հայտնի է թե երբ աշակերտները դասագրքերը կհանձնեն появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->