>

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ ուսումնասիրվում են ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով գրավոր ապացույցները։

Այսօր ուսումնասիրվեց նաև Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի միջև տեղի ունեցած ֆեյսբուքյան նամակագրությունը։




Քոչարյանի զոհերը

Փետրվարի 1-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջով նամակ է գրել ՊՎԾ լիազորությունները դեռևս չկասեցված պետ Դավիթ Սանասարյանին, որտեղ խոսվում է հեմոդիալիզի սարքերի մասին։




Արսեն Թորոսյանը նամակում նշում է, թե անթույլատրելի է Սանասարյանի աշխատակիցների կողմից հեմոդիալիզի սարքերի չափանիշների գնման փոփոխությունը։ Թորոսյանը նշել է, թե ՊՎԾ աշխատակիցները փորձում են միլիոնավոր բնութագրեր փոփոխել, որպեսզի կարողանան իրենք մասնակցել մրցույթին և հաղթել։

Ի պատասխան այս նամակին Սանասարյանն ասում է, որ հեմոդիալիզի ոլորտում մոտոնոպոլիա է եղել և իրենք փորձել են մրցակություն մտցնել այդ շուկա։ Սանասարյանը նշում է, որ սա առաջին ոչ խտրական մրցույթն է և որ այս փոփոխության արդյունքում հնարավոր կլինի նաև գումար խնայել, նա նաև նշել է, որ գնման գործընթացներում չարաշահումների մասով իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու։


Թորոսյանը գրել է Սանասարյանին, որ անկախ ընկեր լինելուց այստեղ կարևոր է մարդկանց կյանքը և ոչ թե գնումների «ախմախ» օրենքը։

Թորոսյանը նշել է, թե նախարարությունն ամեն ինչ անում է այդ մասով, մինչև անգամ փորձում են ելք գտնել, որպեսզի երիկամի փոխպատվաստում իրականացնեն, որպեսզի դիալիզի կարիք չլինի և նոր դիալիզի սարքեր են ձեռք բերել։


Սանասարյանն ի պատասխան սրան գրել է, որ շուկայում մոնոպոլիա կա, որը երկու անձի ձեռքում է՝ Դոն Պիպոյի և Լֆիկ Սամոյի։ Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Сообщение Հրապարակվեց Արսեն Թորոսյանի և Դավիթ Սանասարյանի միջև նամակագրությունը. Տեսանյութ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->