>

Ֆեյսբուքյան օգտատեր Վարդուհի Պետրոսյանը իր էջում գրառում է կատարել.

 




Քոչարյանի զոհերը

Մեր ժողովուրդը ոնց-որ երեխա լինի՝ ով ապրում է մի ընտանիքում, ուր միայն տան հայրն է աշխատում ու հազիվ է ծայրը ծայրին հասցնում հոգալ տան կարիքները։ Իսկ այդ երեխան միշտ պահանջում է իր հորից ավելին, քան նա կարող է տալ:




Իսկ տվածից էլ բողոքում է ու ասում, որ իր ընկերների ծնողներն ավելի շատ բաներ են գնում իրենց երեխաների համար։ Ցավով նշուՄ եմ, որ շատերն են այդ ձև վարվում պետության հետ և դա ունի պատմական ծագում Ու հետևանք։

Դարեր անընդմեջ մենք ապրել ենք օտարի լծի տակ ու չենք ունեցել պետություն, ուրիշներին ենք հարկեր մուծել, ուրիշներից

ենք ողորմություն ընդունել, այդպես շարունակվել է ևս գրեթե մեկ դար նաև ԽՍՀՄ-ի օրոք, իսկ երբ վերջ ի վերջո ստեղծել ենք ազատ անկախ պետություն մեր բախտը էլի չի բերել եւ մեր սեփական ղեկավարներն են


փորձել մեզ ստրկացնել, թալանել և նորից մենք նրանցից պահանջել ենք նույն հոգեբանությամբ ինչպես ուրիշից։

Հեղափոխությունից հետո վերջնականապես կարող ենք ասել, որ ունենք ազատ անկախ պետություն, որտեղ ղեկավարները մեզ չեն թալանում դեռ ավելին այնպես են աշխատում, որ մնացած երկրները նախանձում են մեզ, բայց մեր հոգեբանությունը դեռ մնում է անփոփոխ


մենք չենք ցանկանում վճարել հարկեր, բայց պահանջում ենք պետությունից այնպես, ինչպես այն երեխան ով հորից ուզում էր այն ինչ նա չի կարող տալ։

Բայց կյանքում հաջողության են հասել այն մարդիկ, ովքեր իրենց հորից չեն պահանջել, այլ իրենք են փոքր տարիքից աշխատել ու անկասկած հասել են իրենց նպատակներին։

Ցավոք այն ընկերներս, ովքեր ամբողջ օրը քննադատում են մեր պետությանը՝ չեն կարդա գրառումս, քանի որ այն երկար ստացվեց, իսկ նրանք սովոր չեն իրենց նեղություն տալուն,

բայց ովքեր որ կարդացին և համաձայն են գրածիս հետ, խնդրում եմ ուղարկեք գրառումս ձեր այն ընկերներին որոնց աշխարհայացքի համար կարծում եք որ օգտակար կլինի ու կհասկանան, որ՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՆՑ ՄԵՆՔ ԵՆՔ

Сообщение Ֆեյսբուքյան օգտատեր Վարդուհի Պետրոսյանի ցնցող գրառումը Նիկոլ Փաշինյանի մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->