>

Ֆեյսբուքի օգտատեր Հակոբ Կարապետյանը իր էջում գրել է.

«Հիշում ե՞ք էս լուսանկարը: 2012-ի ապրիլի 24-ին (!) Հյուսիսային պողոտայում էին նկարել: Նարեկ Ա. Սարգսյանը ընկերուհուն (երեւի՝ հիմիկվա կնոջը կամ էն Մերսեդես GLE-ի երջանիկ տիրուհուն), էս ձեւով նվեր էր արել ծննդյան օրվա կապակցությամբ:

Ու էդ օրերին, երբ նոր-նոր ծլարձակող ֆեյսբուքահայությունը խեռահառաչ ստատուսներ էր գրում, թե՝ «ո՞նց արա, աղքատ երկրում սենց ցուցադրական շվայտություն ո՞նց կարելի ա թույլ տալ, էն էլ՝ ապրիլի 24-ին, էն էլ՝ երկրի ղեկավարի ազգականը», օրվա սերժանտական անձնակազմը պատասխանում էր, թե՝ «լաավ էլի, ժողովուրդ, ուրիշ բան չունե՞ք՝ մարդու անձնական կյանքն եք քչփորում»:




Քոչարյանի զոհերը

Հիմի էդ պաշտոնաթող կրտսեր հրամանատարությունը հախուռն վայրիվերումների մեջ ա՝ մի մասը երդվյալ պոստ-հեղափոխական ա դարձել, մի մասը դեռ կամուկացի մեջ ա: Մի փոքր խումբն ա, որ դեռ անվերապահորեն մնացել ա իր դիրքերում: Ու ի դեպ, հենց էդ պուճուրիկ խումբ մարդիկ են, որ իրանց՝ թեկուզ նյարդայնացնող սկզբունքայնությամբ հարգանք են ներշնչում»:






Վերհիշենք, թե ինչ էր հրապարակում մամուլը 6 տարի առաջ այդ օրը.

«2 օր Հյուսիսային պողոտայում փակ իրավիճակներում ինչ-որ բան էին պատրաստում, Ես էլ մտածում էի, թե Գրքի օրվա առթիվ նոր քանդակ են տեղադրելու…իրականում արդյունը տեսանք հենց Գրքի օրվա տոնակատարության օրը, բայց պատմությունն այլ էր…


ՄիլԱնի ծաղկի սրահի կողմից պատվեր էր կատարվել և Հյուսիսային պողոտայի հենց կենտրոնում, ԼաՊիացայի դիմաց հսկայական…չէ, հսկայականը քիչա ասված,ահռելի մեծ ծաղկեփունջ էր տեղադրվել 1 օրով, որը Նարեկ անունով տղայի սիրո խոստովանությունն էր Հասիկոյի ծննդյան օրը…»

Ցավոք Նարեկին և Հասիկոյին դեպքի վայրում չտեսանք, բայց ասում են Հասիկոն բնակվում է հենց դիմացի շենքում ու նրա պատուհանից երևում էր այս ամենը…



Ես փորձեցի հաշվել ծաղկեփնջերը, որոնցից կառուցված էր այս հսկայական բուկետը, ու հասկացա, որ դրանց գինը, և ընդհանուր նվերի գինը կարող է անցնել 10 000 դոլարը:

Նման սիրո խոստովանություն Հայաստանում երբեք չէի հանդիպել, Շնորհավորում եմ զույգին, Սերը թող հարատև լինի…..»

Աղբյուր՝ 7or.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->