>

Կրասնոդարի մարզային դատարանը պատժել է Իրկուտսկից մի տղամարդու, ով Սոչիի աստղադիտարանում «բռնոցի է խաղացել» ռուսական գվարդիականների հետ, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությանը:




Քոչարյանի զոհերը

Ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնվել էր տեսանյութ, որում տղամարդը փախչում էր Ռուսաստանի գվարդիայի հինգ աշխատակիցներից:




Դիտարանի բակում շրջանով վազելուց հետո նա մտնում է շենք, ուր նրա հետեւից գնում են մի քանի գվարդիականներ: Սրանով տեսանյութն ընդհատվում էր։

Դատարանը պարզել է, որ 1992թ․ ծնված տղամարդը, սենյակից դուրս գալով, խախտել է օբսերվացիայի ռեժիմը: Տարածք վերադառնալու Ռուսական գվարդիայի աշխատակիցների պահանջին, նա պատասխանել է մերժումով եւ սկսել է փախչել:


Քննելով գործի նյութերը՝ դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտման մեջ եւ նրա համար 15 000 ռուբլի տուգանք է նշանակել, ինչպես նաեւ՝ երեք օրվա կալանավորում։


Նշվում է, որ կալանավորվածը խոստովանել է իր մեղքը եւ ափսոսանք հայտնել:

Տեսանյութը դիտեք ստորև.

Сообщение Տղամարդը «բռնոցի է խաղացել» ոստիկանների հետ. Ամբողջ շենքը ծափահարել է նրան. տեսանյութ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->