>

Shamshyan.com-ը գրում է՝

Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Առուշանյանը իր վարած ВАЗ 2102 մակնիշի 35 TO 400 համարանիշի ավտոմեքենայով Գինեվետ-Տափերական ավտոճանապարհի Գինեվետ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է ճանապարհի մեջտեղում։




Քոչարյանի զոհերը

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնություն են ցուցաբերել գյուղացիները, Արտաշատի հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվելու ճանապարհին մահացել է։





Դեպքի վայր են ժամանել ճաանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Կարեն Ադամյանի գլխավորությամբ։


Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։



Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ավագ քննիչ Կարեն Ադամյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 գոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Աղբյուր՝ Shamshyan.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->