>

Ես շտապ օգնության մեքենայի վարորդ եմ աշխատում՝ արդեն գրեթե 20 տարի։ Շատ բան եմ տեսել տարիների ընթացքում, բայց այդ դեպքը երբեք չեմ մոռանա։

Այդ օրը եղանակը վատն էր, մռայլ։ Երկինքը պատված էր սև ամպերով, արդեն գիշեր էր։ Մենք հիվանդանոց էինք վերադառնում հերթական կանչից։ Հանկարծ նկատեցինք, որ ճանապարհի մեջտեղում ինչ-որ բան կա, կանգ առանք, որ հասկանանք, թե ինչ է կատարվում։ Ուշադիր նայեցի պատուհանից ու մի հասարակ շան տեսա։




Քոչարյանի զոհերը

Կենդանին չվախեցավ մեքենայից, որը դանդաղ մոտենում էր իրեն։ Ստիպված եղա արգելակել հենց շան դիմաց, իսկ նա նույնիսկ ականջը չշարժեց։ Շունը շարունակում էր նստած մնալ ու ուշադիր նայել մեզ, կարծես ինչ-որ բան էր ուզում ասել։

Եվ ես, և բժիշկն ու բուժքույրը զարմացած էինք, նման բան մեզ հետ երբեք չէր պատահել։ Դրա համար էլ որոշեցինք սպասել, թե ինչ է լինելու։ Սակայն բժիշկն ասաց, որ չենք կարող ժամանակ կորցնել, պիտի վերադառնանք և իջավ մեքենայից, որ շանը մի կողմ տանի։ Կենդանին՝ տեսնելով բժիշկին, հասկացավ, թե իրենից ինչ են ուզում, և ինքնուրույն անցավ մի կողմ։

Սակայն բժիշկը դեռ չհասցրեց հաղթական դմեքով նստել մեքենան․ երբ շունը վերադարձավ նույն տեղը։ Մենք զարմացած նայեցինք իրար։ Այս անգամ իջա ես։ Շունը ինձ նայելով՝ գնաց մի կողմ, կարծես խնդրում էր գնալ իր հետևից։


Բժիշկը միացրեց հեռախոսի լույսը և առաջարկեց, որ միասին գնանք։ Մի քանի մետր այն կողմ տեսանք գետնին անգիտակից վիճակում ընկած մի տղամարդու։

Բժիշկը գոռալով կանչեց բուժքույրին, մենք նրան ցուցաբերեցինք առաջին օգնությունը, տեսանք, որ շնչառությունը սկսում է կարգավորվել, տեղափոխեցինք մեքենայի մեջ ու հասցրեցինք հիվանդանոց։ Պարզվեց, որ տղամարդու մոտ ինսուլտ էր եղել․․․

Ի դեպ, շունն ամբողջ ճանապարհին վազում էր մեքենայի հետևից, իսկ հետո մի քանի օր նստած մնաց հիվանդանոցի առաջ, որ տիրոջը տանի տուն։ Երբ գալիս էին տղամարդու բարեկամները՝ նրան այցելության, փորձում էին շանը տանել տուն, սակայն նա այդպես էլ ոչ մեկի հետ հիվանդանոցի բակից հեռու չգնաց․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը


I have been working as an ambulance driver for almost 20 years. I have seen a lot over the years, but I will never forget it.

The weather was bad and gloomy that day. The sky was covered with clouds, it was already night. We were returning to the hospital from another call. Suddenly we noticed that there was something in the middle of the road, we stopped to understand what was happening.

I looked out the window and saw a simple dog. The animal was not afraid of the car, which was slowly approaching it. I had to stop right in front of the dog, and he didn’t even move his ear. The dog continued to sit and look at us intently, as if to say something.

And my doctor and the nurse and I were amazed that such a thing had never happened to us. That’s why we decided to wait for what will happen. But the doctor said we couldn’t waste time, we had to go back and got out of the car to take the dog aside. When the animal saw the doctor, he realized what they wanted from him, and he stepped aside.POSTED UNDERNEWS

Сообщение Շտապ օգնության մեքենայի վարորդ եմ աշխատում․ այդ գիշեր վերադառնում էինք կանչից, երբ հանկարծ ճանապարհին տարօրինակ մի բան նկատեցինք․․․ появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->