>

Արթիկի նախկին՝ թիվ 7 դպրոցի շենքում, որը անցայլ տարի կառավարության որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով օտարվել էր կարի արտադրությամբ զբաղվող «Չեխ-Արմ-Ինֆեստ» ՍՊԸ-ին, տարեսկզբից ակտիվ կառուցապատման աշխատանքներ էին ընթանում: Արթիկի մեր աղբյուրը հայտնում է, որ այդ աշխատանքները տեւական ժամանակ է՝ դադարեցվել են:


«Քանդման աշխատանքները հիմնականում կատարել են, մեքենա-սարքավորումները բերել են, բայց դեռ դրանց տեղադրումը, շինարարության ավարտը ձգձգվում է: Գուցե թե ինչ-որ խնդիրներ ունի սեփականատերը՝ չեմ կարող ասել, բայց խոսք կա, որ այս ամսի 20-ից աշխատանքները պետք է վերսկսվեն»,-ասաց մեր աղբյուրը:








Քոչարյանի զոհերը

Նշենք, որ հայ-չեխական այս ընկերության 50 տոկոսի բաժնետերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրն է՝ Աստղիկ Ալեքսանյանը, մյուս 50 տոկոս բաժնեմասը պատկանում է Չեխիայի Հանրապետությունում գրանցված՝ կանացի նրբագեղ զգեստների արտադրությամբ հայտնի «GALYA STYEL» ընկերությանը:


«Չեխ-Արմ-Ինվեստը» պարտավորվել է երեք տարում կատարել 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որը կուղղվի անշարժ գույքի վերանորոգման և արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերմանը, ինչպես նաեւ ստեղծել 500 աշխատատեղ, որից 1-ին տարում՝ 300 աշխատատեղ, իսկ դրան հաջորդող երկու տարիներին ևս 200 աշխատատեղ:

Հայրենական մրցունակ հագուստեղենը ՍՊԸ-ն պետք է արտահանի Ռուսաստան և եվրոպական երկրներ:



Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->