>

Կոստյան մերժեց Վերայի սերը, հանուն հարստության, իսկ հետո զղջաց դրա համար։. Նրանք պետք ամուսնանային, բայց Կոստյան ընտրեց մի հարուստ կնոջ, որն իրենից տարիքով մեծ էր: Մի քանի տարի անց նա ափսոսաց, տեսնելով որ նախկին ընկերուհին ապրում է երջանիկ կյանքով։

տղա – Socialblog.am

Վերան պտտվում էր հայելու առջև։ Իրականում նա ասես նման լիներ փոքրիկ, քնքուշ <<կատվի>> , փափուկ մազերով, փոքրիկ քթով և շագանակագույն աչքերով, նա փայլում էր և մի փոքր էլ նյարդայնանում։ Բայց դա այնքան էլ տարօրինակ չէր, քանի որ նրա կյանքում` 3 շաբաթ անց պիտի տեղի ունենար ամենակարևոր իրադարձությունը` նրա հարսանիքը, որին սպասել էր չորս տարի: Կոստյայի հետ ծանոթացել էին համալսարանում, նա ինքն էլ չհասկացավ, թե ինչպես ամեն ինչ այդքան արագ ստացվեց։

Կոստյան ընկերության <<հոգին էր>> և ուսանողական տարիներին ամենահայտնի երիտասարդը: Աղջիկները նայում էին նրա աչքերի մեջ, կանգ առանում և ասես լուռ մահանում ՝ հանձնվելով երազների ուժին։ Իսկ տղան ընտրեց Վերային` անտեսանելի, շագանակագույն աչքերով և զվարճալի բալետային կոշիկներով, որոնց շուրջը գտնվող բոլոր իրերը ասես հանգստանում էին: Եվ ահա այս աղջիկը` Վերան պետք է դառնար, բոլորի կողմից հայտնի այս տղայի կինը։




Քոչարյանի զոհերը

 


Ճիշտ է, մի փոքր նեղվում էր, որ Կոստյան վերջերս դարձել մտահոգ և անուշադիր, բայց դա նույնպես բացատրելի էր` քանի որ նա իր կուրսի խելացի ուսանողներից մեկն էր և դիպլոմայինի թեման շատ բարդ էր:




<<Լավ է, որ պրոֆեսոր Ջուլիա Վլադիմիրովնայի հետ Կոստյան հանդիպման գնաց, նրան կառնի իր թևի տակ>>, ֊ մտածում էր Վերան։

Նա այնքան երջանիկ էր, որ չնկատեց, թե ինչպես են ամպերը դանդաղորեն հավաքվում նրա փափուկ, կարմիր մազերի վերևում: Կոստյան ավելի ու ավելի շատ էր հրաժարվում իր հետ հանդիպումից՝ պատճառաբանելով իր զբաղվածությունը և աշխատանքն արագորեն ավարտելու ցանկությունը:

Իգրը` իր հին դպրոցական ընկերը, որի հետ նա կիսում էր իր բոլոր գաղտնիքներով, Վերային տարօրինակ էր նայում, բայց լռում էր` ասես վախենալով որ կբացահայտի ուրիշի գաղտնիքը: Իսկ Վերան ուրախությամբ և նրբորեն շոյում էր համեստ հարսանեկան զգեստը, որը կախված էր իր զգեստապահարանի դռան վրայից:

֊ Կոստյա մի գուցե այսօր գնանք կինոթատրոն,֊ հարցրեց Վերան մեծ հույսով` նրա աչքերի մեջ նայելով։

Երազանքի մեկնաբանություն. Հարսանիք ...


֊ Չէ Վեր, չեմ կարող, Ջուլիան ինձ », — Կոստյան մի պահ վարանեց, բայց արագ շարունակեց.« Դե, Ջուլիա Վլադիմիրովնան սպասում է, շատ կարևոր դաս ունեմ և ինքս չեմ կարող գլուխ հանել: Դու գնա, ես քեզ կզանգեմ>>:

Վերան այնքան սիրահարված էր, որ ոչինչ չհասկացավ և հանգիստ գնաց իր գործերով։ Կոստյան դուրս եկավ համալսարանից և նկատեց Ջուլիա Վլադիմիրովնայի թանկարժեք մեքենան, որը միշտ սպասում էր նրան` մուտքից ոչ հեռու: Կոստյան ծիծաղեց և ինքնավստահորեն ուղղվեց դեպի իր մեքենան:

Հավանաբար պետք է ասեմ Վերային, — գլուխը թափ տալով մտածեց, բայց հետո հրաժարվեց այդ մտքից և համարեց այն` դատարկ և անտեղի: Ի՞նչ տարբերություն, հետո կիմանա ամեն ինչ, թող հիմա շոկոլադի մեջ ապրի։ Ջուլիայի հետ ամեն ինչ պատահմամբ սկսվեց:

Նրան հրավիրեց իր տուն, իսկ Կոստյան ուրախությամբ համաձայնվեց: Նա ցնցվում էր գեղեցիկ և տարիքով ուսուցչուհիների ուշադրությունից: Կոստյան գեղեցիկ տղա էր, Պրոֆեսորն էլ իր գոհունակությունը հայտնում էր թանկարժեք նվերների տեսքով, և նույնիսկ խոստացել էր ավարտելուց անմիջապես հետո տղային Թաիլանդ տանել: Կոստյան իսկույն համաձայնել էր մեկնել և իր երազանքի համար պատրաստ էր ամեն ինչի: Բայց ամենից տհաճն այն էր, որ Կոստյան, իր հիմար քայլերի հետ մեկտեղ , պատրաստվում էր ամուսնանալ, իսկ այդ ժամանակ նրա բոլոր երազանքները կտոր-կտոր օդ կթռչեին, թանկ նվերներ այլևս չէր ստանա, իսկ Թաիլանդն էլ երազում կտեսներ։

<<Վեր>>, — երեկոյան նա զանգահարեց աղջկան՝ նստած Ջուլիայի շքեղ թախտին, նայելով այն թանկարժեք ձեռքի ժամացույցին, որը Պրոֆեսորն էր նվիրել իրեն:


<< Մի նեղվիր, բայց հարսանիք չի լինի: Դու և ես ապագա չունենք, քո ցանկությունները պարզ են և անհետաքրքիր, ես ունեմ երազանքներ` ուզում եմ հայտնի գիտնական դառնալ, իսկ դու չես կարող ինձ օգնել այդ հարցում>>:

Ինչու են տղամարդիկ նախընտրում ...

Իր ասելիքն ասաց և անջատեց հեռախոսը, և նորից սկսեց շոյեԼ նոր ժամացույցը: Ջուլիա Նիկոլաևնան ժպտաց և նայեց նրան` տարօրինակ ու մտածկոտ …

Անցավ 10 տարի. Մի անգամ մեծ և հարմարավետ տան` գեղեցիկ փորագրված դռան զանգը տվեցին: Սուրհանդակն էր, ձեռքին թագավորական վարդերի հսկայական փունջ և ադամանդի ականջօղերով փոքրիկ կարմիր տուփ: Դռան հետևից ձայն, աղաղակ, ծիծաղ, երեխաների ճիչ էր լսվում։ Հետո բաց դռան նախաշեմին հայտնվեց տպավորիչ մի տղամարդ։

<<Իգր, ո՞վ է>> — տնից լսվեց ուրախ կնոջ ձայն, որը կարծես ծանեթ էր սուրհանդակին։ Տղամարդը ժպտաց և կանչեց.

<<Եկեք֊եկեք, տիկին պրոֆեսոր, մենք Ձեզ ուզում ենք շնորհավորել>>։

Եվ այսպես էլ հանդիպեցին` երջանիկ կարմրավուն Վերան և սուրհանդակ Կոստիկը, ում կարիքը նա այլևս չուներ։

նյութը պատրաստեց՝ Նոր Ինֆո-ն

Сообщение Տղան մերժեց աղջկա սերը հանուն հարստության, սակայն տարիներ անց կյանքը անակնկալ մատուցեց նրան появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->