>

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ղեկավարի պաշտոնը ստանձնեց 30-ամյա Տաթեւիկ Ռեւազյանը։ Նա Կոպենհագենից Հայաստան է վերադարձել անցած տարվա սեպտեմբերին. Դանիայում է ապրել 5 տարեկանից:


NEWS.am-ի հետ զրույցում Տաթեւիկ Ռեւազյանն ասաց՝ ավիացիայի ոլորտում շուրջ տասը տարվա փորձ ունի: Կոպենհագենում աշխատել է «Մոմոնդո» ընկերությունում։  Հեղափոխությունից հետո ոլորտի բարելավման նպատակով առաջարկներ է ներկայացրել կառավարություն, իր աշխատանքային կենսագրությունն են ուսումնասիրել, որից հետո ստացել է ոլորտը ղեկավարելու առաջարկ: Ասում է՝ իր համար անսպասելի էր:








Քոչարյանի զոհերը

«Սկսել եմ Կոպենհագենի օդանավակայանում։ Դրանից հետո թեզ եմ գրել ավիացիայի հետ կապված, թե կոնկրետ ինչպես է կառավարությունն ազդում ավիացիայի զարգացման վրա, եւ համեմատել եմ Կոպենհագենի օդանավակայանը «Զվարթնոցի» հետ: Դրանից հետո աշխատել եմ «Մոմոնդո» ցանցում, որտեղ ավիատոմսերի գներն են համեմատում: Ամբողջ աշխարհի ավիաընկերությունների հետ եմ շփվել ու շատ բան սովորել»,- ասաց Տաթեւիկ Ռեւազյանը՝ հավելելով, որ Հայաստանի քաղաքացիական ավիաընկերություններում չի աշխատել, պարզապես կամավորության սկզբունքով աջակցել է մի շարք հարցերում։

«Մինչ այս Սան Ֆրանցիսկոյի FLYR-ում եմ աշխատել, ինձ առաջարկեցին՝ իրենց ավիաընկերությունների արտադրանքը ներկայացնեմ Եվրոպայում, ես էլ առաջարկեցի Երեւանում թիմ ստեղծել եւ տեղափոխվեցի այստեղ: 2017 թվականից ես Հայաստանում եմ ապրում: Հայաստանում ինժեներական թիմ հավաքեցինք, հիմա հինգ հոգանոց թիմ ունենք»,- ասաց նա:


Քաղավիացիայի երիտասարդ ղեկավարն ասաց՝ տեղյակ է ոլորտի խնդիրներից, սակայն  հավակնում է այստեղ հեղափոխություն անել:



«Կոնկրետ քայլեր են արվելու, որ ավիատոմսերի գները նվազեն եւ մրցակցությունը մեծանա Հայաստանում: Երբ սեպտեմբերին վերադարձա Հայաստան, իմ նպատակն էր, որ աշխատատեղեր ստեղծվեն, իսկ ամենաարդյունավետ ձեւը նոր թռիչքներ բերելն է: Ես ամեն ինչ կանեմ, որ այս ոլորտում էլ հեղափոխություն լինի»,- եզրափակեց Տաթեւիկ Ռեւազյանը։

Աղբյուր՝ NEWS.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->