Ռոբերտ Քոչարյանը՝ խուճապի մեջ. վերջին հույսը՝ Պուտինը — ingablog

1in.am-ը գրում է՝


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրապարակել է ՀՔԾ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանին ուղղված որպես վկա հարցաքննության ներկայանալու ծանուցագրի պատասխան նամակը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Սողոմոնյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա Հայաստան ոչ շուտ, քան 2018 թվականի հուլիսի 25-ը: «Երևան վերադառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին: Միաժամանակ, եթե մինչև 2018 թվականի հուլիսի 25-ը առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել նախապես տրամադրված գրավոր հարցերին՝ գրավոր կամ կապի այլ միջոցներով»,- տեղեկացրել է նա:


Լրագրողների հետ զրույցում Սողոմոնյանը նույնիսկ ասել է, թե իրենք առաջարկում են հարցաքննությունը սկզբից մինչև վերջ տեսաձայնագրել՝ այն անհրաժեշտության դեպքում հրապարակելու համար:

Վիկտոր Սողոմոնյանի այս ինքնավստահության տակ իրականում թաքնված է չքողարկվող խուճապ: Արդեն այն փաստը, որ երկրորդ նախագահի գրասենյակը շտապել է հրապարակել ՀՔԾ-ի ծանուցագրի պատասխանը, հուշում է, որ Քոչարյանը հետախուզման մեջ հայտնվելու իրական վտանգ է զգում և փորձում է մինչև հուլիսի 25-ը ժամանակ շահել՝ իր անելիքները հստակեցնելու համար:

Իհարկե, Սողոմոնյանը կամ որևէ մեկը չեն պատասխանում, թե այդ ի՞նչ անհետաձգելի գործ է Ռոբերտ Քոչարյանին ստիպում մինչև հուլիսի 25-ը չվերադառնալ Հայաստան:

Ըստ ամենայնի և ըստ էության նման անհետաձգելի գործ լինել չի կարող. Ռոբերտ Քոչարյանը պարզապես ժամանակ է շահում, որի ընթացքում թերևս փորձելու է արտաքին ինչ-որ միջամտություններ օգտագործել՝ Նիկոլ Փաշինյանի վրա ազդելու նպատակով: Արժանահավատ է թվում այն վարկածը, որ Հայաստանի երկրորդ նախագահը փորձում է ստանալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը, մանավանդ, որ վերջինս կանգնած է հայկական քրեաօլիգարխիայի ձևավորման ակունքներում:

Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել մինչև հուլիսի 25-ը պատասխանել նախապես տրամադրված գրավոր հարցերին՝ գրավոր կամ կապի այլ միջոցներով: Երկրորդ նախագահի այս պատրաստակամությունը շատ նման է Ուկրաինայի նախկին տխրահռչակ նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախադեպին, որը թաքնվելով Ռուսաստանում՝ իր դեմ Ուկրաինայում ընթացող դատավարությանը մասնակցում էր տեսաուղերձի միջոցով:


Քոչարյանը հետևողականորեն գնում է Յանուկովիչի հետքերով՝ ծայրահեղ դեպքում ակնկալելով, որ Պուտինի կողմից գոնե ապաստարան կստանա Ռուսաստանում:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.