>

Կա շատ մեծ ռիսկ, որ որոշ ճարպիկներ դիմակները աղբարկղերից հավաքելու են, հարդարելու ու ձեռեքի վրա վաճառելու

Արտյոմ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

«ԺՈՂՈՎՈ՛ւՐԴ, ձեռքի վրա ու կասկածելի մարդկանցից չգնե՛ք դիմակներ։




ՌԵԱԼ ՌԻՍԿ, որի մասին հենց էսօր պետք է մտածեն Պարետատնից սկսած, մինչև իրավասու բոլոր ինստանցիաները։


Դիմակների պարտադիր կրելու հրահանգից սկած թե Երևանի և թե մյուս քաղաքների հասարակական մեծ հոսք ունեցող վայրերի մուտքերի մոտ դրված աղբարկղերում կուտակվում են բազմաթիվ օգտագործված դիմակներ։
Քանի դեռ դիմակների վաճառքը չի վերահսկվում թե գնային և թե որակական առումով, կա շատ մեծ ռիսկ, որ որոշ ճարպիկներ դրանք աղբարկղերից հավաքելու են, հարդարելու ու ձեռեքի վրա վաճառելու բակերում, խանութներում ու չգիտեմ էլ որտեղ։


Կառավարությո՛ւն, գտեք վերահսկողության տարբերակ այս ոլորտում և շատ արագ։

Չգիտեմ դիմակ կրելն ու չկրելը ինչ դրական ու բացասական կողմեր ունեն, բայց եթե պարտադիր է, գոնե վերահսկենք, որ ունքը ուղղելու փոխարեն, աչքը չհանենք․․․»։

Сообщение Կա շատ մեծ ռիսկ, որ որոշ ճարպիկներ դիմակները աղբարկղերից հավաքելու են, հարդարելու ու ձեռեքի վրա վաճառելու появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->