>

Խոյ։ Այսօր արժե զբաղվել երկրպագուների և դաշնակիցների որոնումներով, և դուք հաստատ կգտնեք նրանց, ընդ որում, հնարավոր է, որ գտնեք ձեր նախկին անբարյացակամների մեջ: Կարելի է այցելել աշխարհիկ միջոցառումներ։ Դուք ոչ միայն հիանալի ժամանակ կանցկացնեք և ձեր հասցեին բազմաթիվ հաճոյախոսություններ կլսեք, այլև օգտակար ծանոթություններ կհաստատեք։

Ցուլ։ Այսօր աշխատեք սովորականից ավելի զգույշ լինել, քանի որ խնդիրներն ու դժվարություններն անխուսափելի են: Դուք սրտին շատ մոտ եք ընդունում ցանկացած մանրուք, շատ սուր եք արձագանքում ամեն ինչին, և եթե ինչ-որ բան էլ ձեր սրտով չէ, ուղղակի ձեր տեղը չեք գտնում: Դուք անգամ չեք փորձում խուսափել կոնֆլիկտներից, և եթե դրանք չեն ծագում, ապա միայն շրջապատի ջանքերի շնորհիվ:




Քոչարյանի զոհերը

Երկվորյակներ։ Այսօր անհանգստության համար առիթներ անպայման կծագեն: Դրանք այնքան էլ լուրջ չեն, սակայն դուք սրտանց մտահոգված եք, և հանգստանալ ու գործերի վրա կենտրոնանալ չի ստացվում: Շատ հարցեր մնում են չլուծված, և դա ձեզ լրջորեն նյարդայնացնում է: Դուք չեք լսում այն մարդկանց, ովքեր ձեզ խորհուրդ են տալիս մի կողմ դնել էմոցիաները և սկսել գործել:




Խեցգետին։ Այսօր ստիպված կլինեք պատասխանատու որոշումներ կայացնել, սակայն դա ձեզ բոլորովին չի անհանգստացնի․ դուք պատրաստ եք ձեզ վրա վերցնել առաջնորդի դեր, բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնության ձեռք մեկնել, ձեր ետևից տանել մոլորված մարդկանց: Լավ կլիներ, որ մոտակայքում ինչ-որ բարիկադներ հայտնվեին․ ափսոս է, որ նման եռանդը զուր վատնվի:

Առյուծ։ Մի շտապեք: Օրը բավական բարենպաստ է, սակայն ունայնությունը և շտապողականությունը կարող են սխալների և թյուրիմացությունների պատճառ դառնալ: Հիշեք, որ բոլորովին պարտադիր չէ լուծել բոլոր խնդիրները ինքնուրույն․ ձեր կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնության հասնել կամ օգտակար խորհուրդներ տալ: Հնարավորություն ունեք ստանալու ազդեցիկ մարդու հովանավորությունը:

Կույս։ Դուք չեք կարողանում տեղում նստած մնալ, անվերջ նոր տպավորությունների, գլխապտույտ արկածների ցանկություն է առաջանում, և դուք դրանք գտնում եք: Ձեզ մոտ լավ է ստացվում գրեթե ամեն ինչ, դուք հիանալի գլուխ եք հանում բոլոր ձեռնարկած գործերից, գտնում եք ոչ ստանդարտ իրավիճակների և բարդ հարցերի լուծումները: Հնարավոր են փոփոխություններ անձնական և պրոֆեսիոնալ կյանքում` անսպասելի, սակայն դրանից ոչ պակաս հաճելի:


Կշեռք։ Օրը բարենպաստ է շփումների, կարևոր հարցեր քննարկելու, ջանքերը միավորելու համար: Դուք հիանալի հասկանում եք ուրիշների զգացմունքները, երբեմն էլ կռահում եք այն մարդկանց իրական մտադրություններն ու ցանկությունները, ում դեռ վատ եք ճանաչում: Օրը հատկապես հարմար է ընտանեկան տոնակատություններ կազմակերպելու համար:

Կարիճ։ Այսօր հարմարավետությունը շատ կարևոր է ձեզ համար, և դուք հաճույքով զբաղվում եք կացարանի վերադասավորմամբ, գնում եք կահույք և անսովոր իրեր, որոնք կարող եք զարդարել ինտերիերը: Հեշտ է ստացվում կանանց հետ լեզու գտնելը, ընդ որում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նաև պատրաստ են ձեզ իրական օգնություն ցուցաբերել:


Աղեղնավոր։ Պատրաստ եղեք բարդ որոշումներ կայացնելու, ուրիշների համար պատասխանատվություն կրելու: Դուք հետևողական ու համառ եք, դրսևորում եք նպատակամղվածություն, ինչը շրջապատի մոտ հիացմունք է առաջացնում, այդ թվում՝ և ազդեցիկ մարդկանց: Այսօր կարելի է ճշգրտումներ մտցնել գործնական հարաբերություններում, նորովի դնել շեշտադրումները:

Այծեղջյուր։ Բավական բարդ օր է: Հաջողության հասնել հնարավոր է, սակայն դրա համար պետք կլինի լուրջ ջանքեր թափել: Մի վախեցեք վաղեմի դաշնակիցներից օգնություն խնդրել, նրանք չեն մերժի և կաջակցեն ձեզ հենց այն պահին, երբ դուք դրա կարիքը հատկապես սուր կզգաք: Աշխատեք սրտին մոտ չընդունել մանր տհաճությունները․ դրանք բոլորն են անհաղթահարելի չեն:

Ջրհոս։ Պատասխանատու արարքների և որոշումների օր է, որոնք կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ: Երբեմն պետք կլինի անել այն, ինչը ձեզ այնքան էլ դուր չի գալիս, սակայն կամքի ուժն ու հնարամտությունը ձեզ կօգնեն լավագույնս հարթել նմանատիպ խնդիրները:

Ձկներ։ Հարմար օր է ցանկացած կարևոր, անգամ շատ բարդ գործի համար: Ողջունելի է նախաձեռնության դրսևորումը, ինչը շրջապատի կողմից անմիջապես աջակցություն կստանա: Այսօր իրականացվող գաղափարները շատ շուտով եկամուտ կբերեն: Ժամանակը զուր մի վատնեք, այսօր շատ բան կարելի հասցնել և բարեհաջող հասնել նպատակին:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->