>

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը այժմ Դանիայում է։

Քիչ առաջ նա լուսանկար է հրապարակել և հայտնել, որ նա մայր է դարձել․ «Երբեք ավելի երջանիկ չեմ եղել»։




Քոչարյանի զոհերը

Ավելի վաղ նա հայտնել էր, որ հղիության առիթով այժմ գտնվում է արձակուրդում։




«Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, և ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ։


Դանիան այժմ շատ ավելի վտանգավոր է վիրուսի տարածման առումով, քան Հայաստանը, ուստի «կորոնավիրուսից փախնելը» անհեթեթություն է։ Դանիա մեկնել եմ ընտանիքիս կողքին լինելու համար։

Ֆիզարձակուրդը պետք է սկսեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ նույն կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել իր սահմանները, ես որոշեցի մեկնել հիմա՝ օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից»,- նշել էր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը։


Ինչ վերաբերում է երեխայի քաղաքացիությանը՝ Ռևազյանը նշել էր, որ Հայաստանում ծննդաբերելու պարագայում էլ երեխան կարող է Դանիայի քաղաքացի դառնալ, քանի որ այդ երկրի օրենսդրությամբ երեխայի քաղաքացիությունը որոշվում է նրա մոր քաղաքացիությամբ։

«Իմ երեխան լինելու է Դանիայի և Հայաստանի երկքաղաքացի, քանի որ 2017 թվականին, երբ ես տեղափոխվեցի Հայաստան, առաջին քայլս քաղաքացիություն ստանալը եղավ», – հայտնեց Ռևազյանը։

Сообщение Էքսկլյուզիվ․ Ծնվել է Տաթևիկ Ռևազյանի առաջնեկը․ լուսանկարներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->