>

Մաշկի արտաքին տեսքը շատ մեծ նշանակություն ունի: Գեղեցիկ ու առողջ մաշկը խոսում է ճիշտ խնամքի, գեղեցկության ու առողջ օրգանիզմի մասին:

Ներկայում շուկայում ներկայացված են մաշկի խնամքի տաբեր միջոցներ ու պրոցեդուրաներ, որոնք կօգնեն ազատվել անցանկալի հետքերից ու կնճիռներից: Այնուամենայնիվ այդ կոսմետիկ միջոցները պարունակում են մեծ քանակությամբ քիմիական նյութեր, որոնք կարող են շատ վնասակար լինել առողջության համար:




Քոչարյանի զոհերը

Սա է պատճառը, որ հարկավոր է փնտրել մաշկի խնամքի ավելի առողջ ու բնական միջոցներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը կօգնի վերականգնել մաշկի առողջ փայլը:




Այս բաղադրատոմսի հիմնական բաղադրիչը ջրածնի պերօքսիդն է, որը հաճախ օգտագործվում է հագուստի վրայի սպիտակ հետքերից ազատվելու համար: Այն արդյունավետ կերպով սպիտակեցնում է թևատակերի մաշկը և ազատում մուգ հետքերից:

Բաղադրությունը` 4 կաթիլ ջրածնի պերօքսիդ, 1 ոչ շատ մեծ կիտրոն,  3 կաթիլ գլիցերին,  2 ճաշի գդալ կաթի փոշի:


Օգտագործման եղանակը` Նախ հարկավոր է լավ խառնել բոլոր բաղադրիչները , մինչև դառնա քսուքանման համասեռ զանգված, թողնել 5 րոպե, որից հետո խառնուրդը պատրաստ կլինի օգտագործման:


Երեկոյան քնելուց առաջ լավ լվանալ դեմքը և չորացնել սրբիչով: Դիմակը քսել մաշկին և թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան լվանալ մաշկը սառը ջրով և լավ չորացնել: Կրկնել այս պրոցեդուրան շաբաթական մեկ անգամ:

Օգտակար խորհուրդներ` Միշտ հարկավոր է օգտագործել արևապաշտպան քսուք (նույնիսկ ձմռանը): Արևի անմիջական ճառագայթների տակ գտնվելու դեպքում հարկավոր է խուսափել կոսմետիկ միջոցների ու օծանելիքի գործածությունից:  Օրվա ընթացքում չի կարելի երկար ժամանակ մնալ արևի լույսի ներքո:

Աղբյուր՝ tert.am Medicine


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->