>

Ինչպես արդեն հայտնել էինք, Տաթևիկ Ռևազյանը այսօր մայր է դարձել: Բոլորը շտապել էին շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել նրան, սակայն կարծես բոլորին չէր ուրախացրել այդ փաստը:

Արտյոմ Խախատուրյանի գրառումը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների.

Լավ և վատ լուրեր ենք ստանում եղբայրական Դանիայից. ռևազյան տաթևիկն իր նման մեկով բազմացրել է ազգը: Սա վատ լուրն էր:




Քոչարյանի զոհերը

Իսկ լավն այն է, որ ռևազյան տաթևիկը աղջիկ է լույս աշխարհ բերել, ոչ թե տղա: Բանն այն է, որ ավելի քիչ վնաս են տալիս ազգին բոզերի աղջիկները՝ ապագա բոզիկները, քան բոզերի տղաները՝ ապագա սաֆարյան ստոպիկներն ու բաբաջանյան արմանները:


Իհարկե, լավ կլիներ, որ ռևազյան տաթրիկն էլ ընդհանրապես գոյություն չունենար, բայց, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք: Ամեն դեպքում, ռևազյան տաթևիկի աղջկա ծնվելով պետք է ավելի շատ ուրախանալ, քան տխրել: Լավ կլիներ նաև պարզեինք դրա հորը և թքեինք երեսին: Հուսանք, դրան էլ կպարզենք: Ոնց էլ լինի մի օր էդ որձն իրեն կբացահայտի:




Հիշեցնեմ, որ Գառնիկ Իսագուլյանի տաղավարում մի քանի շաբաթ առաջ վարկած հնչեց, որ ռևազյան տաթևիկը հղիացել նախագահ Սարգսյան Արմենից, մեկ այլ վարկածով՝ Արզումանյան Ալիկից, Դանիայում ՀՀ դեսպանից:

Այս գրառմանը ի պատասխան, բազմաթիվ մարդիկ իրենց աջակցությունն են հայտնել Տաթևիկին և դատապարտել այս գրառումը:

Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է Տաթևիկի լուսանկարը և գրել.


Զարհուրելի է: Սա այլևս բարոյական կատաստրոֆա է` պղծել մայրությունն ու մորը: Իմ անվերապահ աջակցությունը Տաթևիկ Ռևազյանին ու առողջություն բալիկին:

Նարեկ Սամսոնյանը գրել է.

Ցանկացած պարագայում, ցանկացած անձի դեպքում երեխաներին, ընտանիքը, անձնական կյանքը թիրախավորելը խիստ մերժելի և խստագույնս դատապարտելի երևույթ է: Որևէ պարագայում նմանատիպ դրսևորումները որևէ արդարացում չունեն ու անգամ հարազատ արյունակցի պարագայում դա դատապարտելի և գարշելի երևույթ է:


Հ.Գ. Զորակցում եմ Տաթևիկ Ռևազյանին և խստագույնս դատապարտում եմ նրա նորածին երեխայի նկատմամբ արված հայտնի գրառումը: Ցավում եմ տիկին Ռևազյանի ապրումների համար, սա անընդունելի և խիստ մերժելի գործիքակազմ է: Անգամ թշնամու երեխան մեղավոր չէ և չպետք է թիրախավորվի:

Հ.Գ. 2 Միտ հիշել է պետք` քաղաքականությունը` քաղաքականություն, մարդկությունը` մարդկություն…

Արմեն Աշոտյանը գրել է՝

Ատելության խոսքն անթույլատրելի է։ Ընտանիքին թիրախավորելն անթույլատրելի է։

Երեխաներին քաղաքական թեմայի մեջ ներքաշելն անթույլատրելի է։ Ոլորտային սխալների եւ բացթողումների մասին շատ է խոսվել ու էլի խոսվելու է։

Նորածնին՝ առողջություն եւ բարի բախտ։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->