>

Երեկ Տաթևիկ Ռևազյանի երեխա ունենալու վերաբերյալ սկանդալային գրառում կատարող Արման Խաչատուրյանը ևս մեկ գրառում է կատարել.

Մի քանի ժամ առաջ գրառում էի կատարել, որում ասել էի, որ ուրախ եմ, որ հայկական ավիացիան կործանած ռևազյան տաթևիկը աղջիկ է ունեցել, ոչ թե տղա:

Բացատրել էի, որ նրանից ծնված տղան կդառնա սաֆարյան ստոպիկի պես մի բան, իսկ աղջիկը մորը կքաշի: Ինձ հետաքրքիր էր տեսնել Փաշինյան Նիկոլի նախրի և ընդհանրապես հայ հանրության արձագանքը: Պարզվում է՝ ազգը ջենթլմեն է ծայրից ծայր, ուղղակի հայհոյանքներով են խոսում ու իրենց մտքերը շարադրում (թեպետ մեկնաբանությունների մեծամասնությունը գրել են Փաշինյան Նիկոլի ֆեյքաբուծարանի աշխատակիցները):




Քոչարյանի զոհերը

Բոլորը հանկարծ դարձան մարդասեր, գթասիրտ, արդար ու ազնիվ: Զորակցություն են հայտնում ռևազյան տաթևիկին, թե ով է նրան բան ասել՝ զորակցողներն էլ չգիտեն: սաֆարյան ստոպիկը քրեական գործ է պահանջում, այն սաֆարյան ստոպիկը, որն ամերիկյան գործակալ է, որը 2008-ի մարտի 1-ին երեխայի կոշիկ էր տարել ամերիկյան դեսպանին…




Նորից եմ կրկնում՝ ուրախ եմ, որ ռևազյան տաթևիկից աղջիկ է ծնվել, դա չարյաց փոքրագույնն է: Վաղն էլ կկրկնեմ առիթի դեպքում: Նախիրը թող իրեն ջենթլմեն զգա, ես այդ մտքի հետ մի կերպ կհամակերպվեմ: Բայց ինձ զարմացրեց մեկ այլ բան:
Ուրեմն, Թաթոյան Արման կա, Փաշինյան Նիկոլի անձնական օգտագործման օմբուդսմենը: Սրա պաշտոնավարման օրոք Հայաստանում բռնաբարվեցին մարդու բոլոր իրավունքները, հատկապես Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի, Գագիկ Խաչատրյանի, Սամվել Մայրապետյանի, Սեդրակ Քոչարյանի, Արա Մինասյանի և այլոց: Նրանցից ոմանք զրկվեցին առողջությունից՝ շնորհիվ Նոր Հայաստանի արդարադատությանը:

ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնում աշխատողը մատը մատին չտվեց, անգամ Քոչարյանի գործով ծպտուն չհանեց, երբ արդեն Եվրոպայում են ոռնում և ասում, որ սա արդեն անընդունելի է: Բայց Թաթոյան Արմանն իմ գրառման մեջ, որը գուցեև տեղին չէր, կամ կոպիտ էր, կամ գեղեցիկ չէր, սարսափելի հանցանքներ հայտնաբերեց և օպերատիվ կերպով գրառում կատարեց:

Ներկայացնում եմ դրա գրառումն ամբողջությամբ, մեկնաբանություններն էլ կթողնեմ ընթերցողին: Տեսեք, թե ինչ է գրում Նոր Հայաստանի օմբուդսմենը, որի օրոք և որի լռության շնորհիվ Հայաստանում կատարվեց իրավական և բարոյական նորմերի աննախադեպ պղծում համաշխարհային պատմության մեջ:


«Հենց նոր տեսա Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հետ կապված ինչ-որ մի անձի բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական գրառումը։

Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երևույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոնտահարող արտահայտություններով։ Բացարձակ դատապարտելի է առավել ևս նորածին երեխային ուղղված ատելությունը։

Նման երևույթները պետք է ի սպառ բացառվեն, արմատախիլ արվեն, իսկ այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների։


Սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում եմ այդ անձի գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձը առավել չհանրայնացնելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները, հարցը կլինի իմ անմիջական ուշադրության ներքո։

Առավոտյան ձեռնարկված քայլերի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,- գրել է պրն օմբուդսմենը:

Թե որտեղ իմ տեքստում տեսավ ատելություն, «հակաիրավականություն»՝ չեմ կարող ասել: Թե ինչու պրն Թաթոյանը չտեսավ օրենքի բռնաբարություն դանիբեկյան աննայի գործունեության մեջ՝ նույնպես չեմ կարող ասել: Կարող եմ միայն ասել, որ Թաթոյան Արմանը Սերժ Սարգսյանի ամենաանհաջող կադրային որոշումներից էր, և նրան քիչ ժամանակ է մնացել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից բխող բարիքներից օգտվել:

Հետգրություն. Թաթոյան Արմանը ճիշտ կանի, եթե ծանոթանա իմ գրառման մեկնաբանություններին: Գուցե այդ դեպքում հասկանա՝ ինչ ասել է ատելության խոսքո, բռնության կոչ ու սպառնալիք, «հակաիրավականություն» և այլն…


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->