>

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

16,5+

Ո՞վ էր հանգուցյալը, ընկերներ

2001-2002 թվականը կլիներ, ճշգրիտ չեմ հիշում, նոր էինք ստեղծել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, գրասենյակը մարզպետարանի կողքին էր, Գյումրիում:

Տուն էինք գրավ դրել, որ մի համակարգիչ ու մի տպիչ առնեինք, հա այդպիսի ժամանակներ էին: Ասուլիսներ էինք կազմակերպում, լրագրողների եւ քաղաքացիների ակտիվ ելումուտ կար, շատերը գալիս, էդ կոմպից խնդրում էին օգտվել, ինտերնետ հատուկենտ տեղերում կար: Ոչ մեկին չէինք մերժում, ինչքան հնար կար, ակումբը ծառայեցնում էինք կարիք ունեցողներին:




Քոչարյանի զոհերը

Մի օր եկավ մեկը, թե՝ մի նամակ գրեմ ուղարկեմ, ասինք՝ հա: Շատերն էին հաճախակի գալիս, սա էլ սկսեց հաճախակի երեւալ, կոֆե էր ուզում քաղաքավարի, տալիս էին մերոնք, ինչ-որ նամակներ էր գրում, ուղարկում: Մի օր էլ, թե բա՝ ուզում եմ հասարակական կազմակերպություն հիմնել, կօգնե՞ք:

Շատերին ենք օգնում:


Սրան էլ խորհրդատվություն արեցինք, գրեց, տպեց, տարավ գրանցեց, պատմում էր՝ էս եմ ուզում անել, էն եմ ուզում անել … : Որ սկսեց շատախոսել, զգուշացա: Մոտ մեկ տարի գնաց-եկավ, սկսեց պատմել, որ դոնորներին է գրում՝ փող տան էսիմինչ ծրագրեր անելու համար:




Հետո սկսեց ողբալ, որ շան տեղ չեն դնում, էլի էր կոմպից օգտվում, մեկ էլ մոտեցավ 2003 թվի նախագահական ընտորւթյունները:

Ես, դրանից մոտ կես տարի առաջ Ա1+-ը եւ Նոյյան Տապանը եթերազարկելն արդարացնող՝ Տիգրան Նաղդալյանի կազմակերպած ԶԼՄ-ների խայտառակ հայտարարությունից հետո խոսակցություն էի ունեցել իմ աշխատած եւ այդ հայտարարությունը ստորագրած ԶԼՄ-ի տիրոջ հետ, ու հրաժեշտ էինք տվել խաղաղությամբ, միայն Ասպարեզում էի աշխատում, սա եկավ, երեւի մտածելով, թե իր պես սոված սատկում եմ, ասաց կարեւոր բան կա խոսելու:

Թե բա .-փռչոտները ուզում են իշխանությունը վերցնել: Հարցրի՝ ի՞նչ փռչոտներ, թե բա էն՝ Վազգենի ախպերը, Դեմիրճյանը, մյուսները… պարզվեց պարոնը ատում էր ընդդիմությանը, ինչ էլ, որ էր, ու պաշտում էր Քոչարյան Ռոբերտին: Ինձ առաջարկեց տեղափոխվել Երեւան ու իմ ցանկացած հեռուստատեսությունում հաղորդավար լինել՝ «փռչոտների դեմ»:

Իր բառն էր, լավ հիշում եմ: Քաղաքավարի բացատրեցի՝ հեռու խաղ անել, ասացի, որ Քոչարյանը անօրեն նախագահ է, իրավունք չունի զբաղեցնելու էդ պաշտոնը, զավթել է այն 1998-ին, հենց հակսաահմանադրական կարգով առաջադրվելով, գումարած՝ հաջորդած պատմությունները: Մի լեզու է թափում, սալտո-պիրուետներ, մի աղաչանք- պաղատանք, պատմելու չէ, դռնից եմ լարում, լուսամուտից է մտնում, լուսամուտից եմ լարում, ունիտազից է ելնում…

Պարզվեց սա բավականին հաստակաշի կենդանի է, ուրեմն գնաց-եկավ երեւի մի ամիս, ինձ ինչ ասես առաջարկեց՝ Քոչարյանի բլբուլը դառնալու համար, վերջը բոլոր հասկանալի լեզուներով ասի՝ յան տուր էլի, սիկտիր էղի վերջապես:

Տզի պես կպել էր, պոկ չէր գալիս: Յանը տարածի տպավորություն չունեցա, ինչքան էլ ամբաղ-զամբաղ խոսում էր, լրիվ պատվերով ղրկած էր: Վերջերս ասին, թե ազգային անվտանգության խայտառակություն Հակոբյան Գորիկի քրոջ որդին է կամ ապօրինի զավակը, ճշգրիտ ինքն էլ չի իմանա, մանրամասները չգիտեմ:

Էն ժամանակ ակնհայտորեն՝ հանձնարարություն ուներ՝ Ակումբի բաց ասուլիսների դաշտը խափանել, ասենք՝ ընդդիմությունը հանկարծ չգար ասուլիսների (իշխանության զանազան ճնշումները՝ մտքներս):


Ակումբը հիմնվել էր ու մինչեւ հիմա կա ցանկացած մեկին ազատ արտահայտվելու հնարավորություն տալու համար, հիմա ֆեյսբուքի, բաց ինտերնետի դարում դա այնքան կարեւոր չէ, 15-20 տարի առաջ դա շատ կարեւոր հնարավորություն էր արտահայտվելու հնարավորություններում սահմանափակված մարդկանց համար:

Էդ ընթացքում Երեւանից ինձ հարցնում են՝ ճանաչու՞մ ես այսինչ անուն-ազգանունով մեկին, հաչում ու քֆուրներ է, որ գրում է հիմնադրամներին, ինչ է, թե դրամաշնորհներ չեն տվել, ծրագրերի խայտառակ վատը լինելու պատճառով, պատմում էի այն, ինչ պատմեցի վերը:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (Սորոսի հիմնադրամ), տնօրենի եւ խորհուրդների նախագահների, ընդհանրապես դրամաշնորհային ծրագրերի դեմ հրապարակային քֆուրը սա է ստեղծել, հետո իր սորտը կրկնել է վերածվելով գեբելսակապիկների: 2003-ի ընտրություններից առաջ վերջապես սրա ոտը կտրեցինք ակումբից, լակոտը գալիս էր, ու առաջին գործը կոֆե ուզելն էր, հետո, թե բա «փռչոտները…»:

Հետո մեկ էլ ծլեց դրա քֆուրների ժողովածուն «Ձոն Պազոլինիին» վերնագրով, մի քննադատություն իշխանությունների հասցեին, էլ դու սուս, չպատմեմ, մի քանի բան կարդացի, դրեցի մի կողմ: Երեւանում մականունը դրեցին Շիզոլինի:

Հետո հեռվանց իմանում եմ՝ թղթակցում է ընդդիմադիր մամուլին, ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ է հիմնում, գրասենյակներ է վարձում, ավտո, բան, 2007-ին Լ.Տեր-Պետրոսյանի դռան դեմ «պանիխիդ է» սարքում, կորում է, հայտնվում է:

Մեկ էլ կոկիկ հագնված հայտնվում է խորհրդարանում 2015-ին Ավետիսյանների սպանությունից հետո լսումներից մեկի ժամանակ, հարցազրույցներ է անում, զուսպ է պահում իրեն, էդ վերջին անգամն եմ տեսել դրան: Շեֆն ասել էր երեւի՝ հայ-ռուսական անսասան բարեկամության հարց է, գնա տես ինչ ես անում:

Կարծեմ Գորիկի դրախտ գնալուց ոչ շատ առաջ քացով ծեծ է ուտում, մեղադրում է պատգամավորներից մեկին, պատմում է, պատմում է ջրի պես, թե իրեն ոնց են քացու տակ գցել, «Հայկական ժամանակը» դնում է էդ վիդեոն իր կայքում «Ինչպես են Ուրիխանյանի մարդիկ պատգամավորի հրահանգով ծեծել Արտյոմ Խաչատրյանին», վերնագիրն ասում է, որ թերթը համարել է, որ զուլալ ճշմարտություն է սրա պատմածը եւ այլն:

Հեղափոխությունից հետո, 2018-ի հունիսին ես ու Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը 4 որոշման նախագիծ ենք բերում ավագանու օրակարգ՝ զրկել Ռոբերտ Քոչարյանին, Սերժիկ Սարգսյանին, Լեւոն Սարգայանին եւ Գորիկ Հակոբյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից: Էս թուլեն մի վայնասուն է կապում, թե ամենայն հայոց գեներալին զրկում են ԳՊՔ կոչումից:


Լոբիի են աշխատեցնում էլ դու սուս, կագեբույի լուսահոգի կոկորդիլոսը գյումրեցի է, դրա բարեկամները ընկնում են ավագանու անդամների տներով համոզում են, լեզու են թափում, թե բա մեռած մարդ է, դուք քրիստոնյա չե՞ք …:

Նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ զրկում ենք առաջին երեքին ԳՊՔ կոչումից, Գորիկին՝ ոչ, 6 կողմ, 7 ձեռնպահ, 8 դեմ, Բալասանյանը՝ չի կողմնորոշվում, ազդել էին վրան: Ես խոստանում եմ անպայման մի օր հասնել նրան, որ Գորիկ Հակոբյանը հետմահու զրկվի Գյումրու պատվավոր քաղքացու կոչումից, ամբիոնից բացատրում եմ, որ էդ մարդը որեւէ արժանիք չումնի այդ կոչումը կրելու …

Էս թուլեն իր պոռնոկայքում հիստերիա է ու հաչ է կապում վրեքովս: 2018-ի օգոստոսի սկզբին Շիրակի պետհամալսարանի խորհուրդը ինձ ընտրում է խորհրդի նախագահ, ու սրա արգելակները էլ չեն պահում, բոլոր հնարավոր հայհոյանքներն ու զրպարտությունները բոլոր հնարավոր վարիացիաներով ցպնում է համացանց իր պոռնոկայքով, ֆեյսբուքի կոյուղով եւ ֆեյքերով:

Տաթեւիկ Ռեւազյանի հասցեին ասածները թոթովանք են, հավաստիացնում եմ: Իշխանությունը լռում էր, իրավապահները չէին տեսնում, սրա պապաները հրճվում էին, ինքը հավանաբար վարկեր էր փակում էդ գնով: Երեւի սպասում էին, որ գնալու եմ ձկնորսական ցանց սարքեմ, բայց ես դիմացա:

Մարդկանց, որ պատրաստ էին միջնադարի սրբազան կանոններով գնալ եւ էդ շան գլուխը բերել դնել շեմիս, խնդրեցի այդպես չվարվել: Չեք հավատա, բայց անմարդկային ջանքեր դրեցի արյունահեղություն թույլ չտալու համար: Մի քանի հասարակական գործիչ եւ ընկեր հրապարային խոսք ասացին կոյուղու այս վտակի մասին: Արդեն դժվար է գտնել որեւէ հասարակական կամ իշխանական գործչի, ում վրա չի հաչել սա, ում նկատմամբ ատելություն ու բռնություն չի սերմանել էս անասունը:

Սա մեր իրականության ամենագարշելի սոցիոպատն ու հոգեգարն է:

Սա Գորիկի բերումով շատ սերտ է եղել գեբիստական եւ իշխանական ոհմակների հետ, ջանուղուրբան, ԱԱԾ մեկուսարան՝ հանցագործների հետ ուտուշ-խմուշի անկասելի պռախոդ, ֆոտոն տեսել եք անշուշտ:

Սա եւ սրապեսները ամեն առավոտ ճողվածք են ստանում իշխանազրկվելուց, մինչեւ իրիկուն կարկատվում են արաղով, հետո մյուս առավոտ նորից հենց ելնում են քնից, ասում են, վախ քու արա, ո՜՞նց տվինք իշխանությունը, բեր քրֆենք, կկշտանանք գոնե, համ էլ պապաները կտան, մի քիչ կծծենք, էսօր էլ յոլա կգնանք, ու նորից ճողվածք են ստանում …

Սրանք, էս սորտը չի վերանալու, ՀՀ քրօրով մի քանի հոդված կա, որոնցով կարող են խափանել սրանց պոռնոցը, կարող էին բացահայտել անօրինական ֆինանսավորումները, թողնես մեր օրինական ու բաց դրամաշնորհների վրա հաչեն: Չեն արել, հիմա կանե՞ն, չեմ կարծում, պատճառը արդեն երկու տարի է, գրում եմ:

Արդյո՞ք բարոյական մարդ էր հանգուցյալը, ընկերներ, իհարկե ոչ, սերժիկներին, ռոբիկներին, փեսիկներին կթող ու ծծող մի շարքային ղանդոն էր:

Հետո ինչ է լինելո՞ւ: Հեչ, ես դատի եմ տվել մոտ երկու տարի առաջ, ինձ վիրավորելու եւ զրպարտելու համար, դեռ որեւէ նիստ տեղի չի ունեցել, դատավորը նիստերի օրերին սեմինարների էր գնում, մի անգամ էլ ես էի արտասահմանում: Դատարանը էս դեպքում լավ բան է, ընկերներ, հետո կասեմ՝ ինչու 🙂

Ձեր՝ Կինո Երեւանի մայլի ագաթանգեղոս

Сообщение Պարզվեց սա բավականին հաստակաշի կենդանի է. Լևոն Բարսեղյանի կոշտ անդրադարձը Արտյոմ Խաչատրյանին (16,5+) появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->