>

Մարդու օրգանիզմը իսկապես զարմանալի երևույթ է:

Մեր ներսում միաժամանակ տեղի են ունենում անհավանական շատ քանակությամբ գործընթացներ և երբ ինչ-որ բան ներսում խախտվում է, մենք միանգամից զգում ենք դա:

Սակայն մեզանից շատերն այդ ազդանշաններն անտեսում են:

Բայց չէ՞ որ ավելի լավ է խնդիրը լուծել այն փուլում, երբ այն նոր է սկսվել, քան հետո պայքարել հետևանքների դեմ:

Եվ այսպես` եկեք պարզենք՝ ինչ են նշանակում մեր օրգանիզմի որոշ ազդանշաները:




Քոչարյանի զոհերը

Չոր մաշկ

Քո օրգանիզմը Е վիտամինի կարիք ունի: Պակասը լրացնելու համար շատ օգտագործիր ընդեղեն, յուղոտ ձուկ և բուսական յուղեր:


Կոտրվող մազեր և եղունգներ




Այս ախտանշանները խոսում են օրգանիզմում կալցիի և В վիտամինի պակասի մասին: Դրանք շատ են հացահատիկեղենի, ձավարեղենի և առհասարակ՝ հացի մեջ:

Արյունահոսող լնդեր

Սա նշանակում է, որ օրգանիզմը С վիտամինի պակաս ունի: Այն պարունակվում է սոխի, սխտորի, մրգեղենի ու բանջարեղենի մեջ: Կարելի է խմել նաև մասուրի թուրմ:

Վատ քուն և դյուրագրգիռ վիճակ

Խոսում է մագնիի և կալիումի պակասի մասին: Դրանցով հարուստ են ծիրանաչիրը, սև սալորաչիրը  և բազուկը:

Գիշերային ցնցումներ

Նույնպես խոսում են կալիումի ու մագնիի պակասի մասին


Արմունկների վրա չոր մաշկ

Սա С և  А վիտամինների ակնհայտ պակասի նշան է: Այդ վիտամիններն են պարունակում նարնջագույն բոլոր մրգերն ու բանջարեղենները՝ գազար, դդում, լոլիկ, ծիրան, սալորաչիր:

Թթու ուտելու ցանկություն

Օրգանիզմում ինֆեկցիա կա կամ էլ սրվել են բորբոքային պրոցեսները՝ առաջին հերթին միզուղիներում:

Քաղցր ուտելու ցանկություն

Հնարավոր է՝ նյարդերդ հյուծվում են, և էներգիայի պաշարի՝ գլյուկոզայի կարիք կա: Նման դեպքում ավելի լավ է մեղր կամ դառը շոկոլադ ուտել, որպեսզի աղեստամոքսային համակարգում խնդիրներ չառաջանան:

Պաղ ուտեստ ուտելու ցանկություն


Սա խոսում է ստամոքսախոցի կամ լյարդի հետ կապված հիվանդությունների մասին: Պաղ ուտելիքը օգնում է հանել կծկումները և հանգստացնում է ստամոքսը:

Տաք ուտեստը պաղ է թվում

Հնարավոր է՝ դեպրեսիա ես տանում:

Արևածաղկի սերմեր ուտելու ցանկություն

Օրգանիզմդ հակաօքսիդանտների կարիք ունի:

Սիրտդ թթու է ուզում

Օրգանիզմը պահանջում է այս մթերքները, քանի որ այն լյարդի կամ ենթաստամոքսային գեղձի աշխատանքի համար լրացուցիչ խթան է: Օգտագործիր կիտրոն և լոռամիրգ:

Սիրտդ կծու է  ուզում

Աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունես: Այս դեպքում անհրաժեշտ է օրգանիզմի բեռնաթափում:

Ծովամթերքի ախորժակ ունես

Հավանաբար խոսքը օրգանիզմում յոդի պակասի մասին է:

Աղբյուր՝ Entertrain.1in.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->