>


Ես կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակից եմ եղել, ինձ ասել են հեռավորություն պահպանի, պահպանել եմ, հետո եկան ու ինձ բերեցին այստեղ, իրենց ասելով՝ հավաքներ չի թույլատրվում կազմակերպել կամ մասնակցել հավաքների: Այս մասին բերման ենթարկվելուց եւ ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց դերասան Սարգիս Գրիգորյանը:







Քոչարյանի զոհերը


Նշենք, որ այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ռեստորանների տերերը, աշխատակիցները, հանդիսավարները, որոնք պահանջում էին թույլ տալ, որ իրենց եւս աշխատեն:
Նա նշեց, որ ոստիկանությունում է գտնվել 2,5 ժամ. «Ես իմ բողոքն արտահայտեցի, դրանից հետո հույս ունեմ, որ համապատասխան մարմինները հետեւություններ կանեն, կփորձեն մեզ լսել, մեր սրտացավությունը, մեր աշխատանքի ցանկությունը: Կփորձեն կապի դուրս գալ եւ մեր հարցը լուծել»,-ասաց նա:


Աղբյուր


Сообщение Ոստիկանությունում մնացել եմ 2,5 ժամ․Սարգիս Գրիգորյանը պարզաբանում է կատարվածը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->