>

Չինաստանի Պեկինգի համալսարանի մասնագետները նոր դեղամիջոց են փորձարկում, որը նրանց կարծիքով կարող է ոչ միայն կարճ ժամանակահատվածում բուժել կորոնավիրուսով վարակվածներին, այլև կարճաժամկետ իմունիտետ ձևավորել տվյալ վիրուսից:


Ինչպես փոխանցում է Medical Express-ը, բժիշկների խոսքով՝ լաբորատոր պայմաններում ստացված դեղամիջոցը կարող է անգամ վերջ դնել համավարակին: Համալսարանի Գենոմիկայի նորարար կենտրոնի տնօրեն Սուննի Սիեն հայտարարել է, որ դեղամիջոցը հաջողությամբ փորձարկվել է կենդանիների վրա:







Քոչարյանի զոհերը

Նրա խոսքով՝ դեղամիջոցն օգտագործում է մարդու իմունային համակարգի արտադրած չեզոքացնող հակամարմինները՝ կանխելու համար բջիջների վարակումը:


Հակամարմինները մասնագետները վերցրել են արդեն իսկ բուժված 60 հիվանդների արյունից: «Հույս կա, որ այդ հակամարմինները կարող են վերածվել դեղի, որը վերջ կդնի համավարակին՝ անգամ առանց պատվաստանյութի»,- ասել է նա՝ հավելելով, որ դեղամիջոցը կարող է պատրաստ լինել ձմռանը կանխատեսվող կորոնավիրուսի նոր բռնկման ալիքի ժամանակ:

Այժմ նախատեսվում է կլինիկական փորձարկում իրականացնել: Դեղը կփորձարկվի Ավստրալիայում և այլ երկրներում, քանի որ Չինաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը զգալիորեն ավելի քիչ են: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ պատվաստանյութի մշակումը 12-18 ամիս կարող է տևել:


Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->