>

Օրերս դերասան Նորայր Եղյանի ծննդյան տարեդարձն էր։ Նրա մոտ ընկեր, գործընկեր Էլլեն Ասատրյանը համատեղ լուսանկար էր հրապարակել ու անկեղծ կիսվել իր բարեմաղթանքներով։




Քոչարյանի զոհերը

Ես երբեք լիարժեք չեմ հավատացել այն մտքին,որ կինն ու տղամարդը կարող են ընկերներ լինել:Միշտ կարծել եմ, որ այդպիսի կապերն ավարտվում են անպատասխան կամ էլ փոխադարձ զգացմունքով: Ես սխալվել եմ…




Մենք հանդիպեցինք 6 տարի առաջ, ընկերացանք, միավորվեցինք հզոր էներգետիկ կապով ու չվիճեցինք նույնիսկ մեկ անգամ:

Դու երբեք ինձանից չհեռացար ոչմեկի ու ոչնչի պատճառով:Չար երեխայի պես խորհուրդներդ չլսելով միշտ սխալվել եմ ու հիմա գիտեմ,որ տեսնում ես ինձ այնպիսին ինչպիսին կուզեիր տեսնել: Դու միշտ կողքիս եղար,տեսար վերելքներս ու անկումներս:Երբեք չհիասթափվեցիր ու չհիասթափեցրիր:



Կյանքը ցույց տվեց, որ ծնողները ևս իրենց զավակի լավ կամ կեղծ ընկերոջն իսկապես ճանաչել գիտեն՝ քեզ իմ ընտանիքում էլ սիրեցին:

Նոր, գիտեմ ինչքան ես պաշտպանում ինձ իմ թիկունքում, ինչքան շատ ես ինձ սիրում ու վեր դասում շատերից: Գիտեմ, որ քո ներկայությամբ սարսափում են շոշափել անունս վատ առումով: Ուզում եմ իմանաս,որ քեզնով պարծենում եմ:

Ծնունդդ շնորհավոր անհավանական տաղանդավոր, նվիրվող, սիրուն տղա ու սիրուն հոգի: Ուզում եմ գտնես իրական կեսիդ, երկուսս էլ ընտանիք կազմենք ու միասին սովորեցնենք մեր երեխաներին, թե ինչպիսին պետք է լինի լավ մարդն ու ընկերը,- գրել է նա։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->