>

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հետախուզման մեջ գտնվող փեսա Միքայել Մինասյանը, որի անունն աներոջ իշխանության տարիներին կապվում էր մենաշնորհների,

ապօրինի հարստանալու հետ, Փաշինյանների ընտանիքին մի շարք կոռուպցիոն մեղադրանքներ է վերագրում:

Սերժ Սարգսյանի փեսան մայիսի 12-ին և 18-ին հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը, կինը՝ Աննա Հակոբյանը, կնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, ներգրավված են մաքսանենգ ճանապարհով Հայաստանից Ռուսաստան արտահանված ծխախոտային սկանդալի մեջ:

Հիշեցնենք՝ մինչ Մինասյանի հայտարարությունը, ապրիլի 29-ին տեղեկություն տարածվեց, որ ՌԴ հատուկ ծառայություններն ապրիլի 25-ին Կրասնոդարի օդանավակայանում մաքսանենգ ծխախոտի խմբաքանակ են կալանավորել, իսկ մյուս խմբաքանակը, ըստ Մինասյանի,




Քոչարյանի զոհերը

մայիսի 9-ին առգրավվել է Վորոնեժում: Միքայել Մինասյանը պնդում է նաև, որ այս գործընթացում ներգրավված է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, որը ղեկավարում է Մաքսային ծառայությունը և մտերիմ է Աննա Հակոբյանի հետ:

Փաշինյանների ընտանիքն այս մեղադրանքները զրպարտություն է համարում: Հրաչյա Հակոբյանը կեղծ տեղեկությունը տարածողներին դատի է տվել, քննարկում է նաև Միքայել Մինասյանին դատի տալու հարցը: Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է ՊԵԿ նախագահ





Դավիթ Անանյանի հետ: Վերջինս թեև հերքեց Մինասյանի շրջանառած տեղեկությունները, սակայն հակված չէր այս թեմայով ծավալուն պարզաբանումներ տալուն։

-Պարոն Անանյան, ենթադրյալ մաքսանենգ ծխախոտի արտահանման գործով ի՞նչ նորություն կա:

-Սիգարետների արտահանման գործ կա՞: Դրանք բոլորը հերյուրանքներ են, ուզում եք, որ հերյուրանքները մեկնաբանե՞մ:

-Հայտարարություններ են հնչում, որ վարչապետի ընտանիքն է ներգրավված այդ գործընթացում։

-Չկա, այդպիսի գործ չկա: Սիգարետի գործ հասկացությունը… պետք է հասկանալ կա՞ նման քրեական գործ, կա՞ որևէ կարգավիճակ ունեցող պրոցես: Չկա նման գործ, որովհետև ամեն ինչ իրականացվել է օրենքի տառին համապատասխան և որևէ գործ լինել չի կարող: Կարող է լինի ուղղակի գործ՝ մարդկանց հերյուրանքները քննելու համար:

-Իսկ այդպիսի գործ կա՞։


-Տեղեկություններ չունեմ:

-Ինչո՞ւ է Ձեր տեղակալներից Շուշանիկ Ներսիսյանի անունը շրջանառվում, Միքայել Մինասյանը պնդում է, որ նա աջակցել է մաքսանենգ արտահանմանը:

-Այդ նույն հարցը ես կարող եմ Ձեզ տալ՝ ինչո՞ւ է շրջանառվում իմ տեղակալի անունը: Դուք գիտե՞ք այդ հարցի պատասխանը: Ես ևս չգիտեմ, եթե Դուք չգիտեք:

-Բայց ամեն դեպքում՝ այդ մաքսանենգ ծխախոտը առգրավվե՞լ է, թե՝ ոչ։

-Ո՞վ է առգրավել:

-Ռուսաստանի համապատասխան ծառայության կողմից առգրավված չէ՞:

-Դուք նման տեղեկություն ունե՞ք: Ես չունեմ նման տեղեկություն:

-Նախկին դեսպանն է նման պնդում անում․․․


-Դե դա դեսպանին էլ հարցրեք: Թող ինքը ներկայացնի այն փաստերը, ինչի հիման վրա նման արտահայտություն է արել: Ինչո՞ւ եք ինձ հարցնում:

-Այսինքն՝ Կրասնոդարում և Վորոնեժում ծխախոտով բեռնված ինքնաթիռներ չե՞ն կալանավորվել:

-Ես չգիտեմ նման փաստ: Ապացույցներ ունե՞ք: Ես չգիտեմ նման փաստ, Դուք գիտե՞ք նման փաստ: Ո՞վ է ասում, «ասում են»-ը կատեգորիա չի իմ համար: Ես կյանքում միշտ փաստերով եմ խոսում:

-Այս տեղեկությունների տարածումից հետո Դուք Շուշանիկ Ներսիսյանի հետ քննարկում ունեցե՞լ եք:

-Ես տիկին Ներսիսյանի հետ ամենօրյա աշխատանքային քննարկումներ ունեմ: Ես չեմ ասելու, թե ինչ եմ քննարկում նրա հետ:

-Դուք բացառո՞ւմ եք, որ Հայաստանից անօրինական ծխախոտ է արտահանվել:

-Այդ ի՞նչ արտահայտություն եք անում: Հիմա դուք բացառո՞ւմ եք, որ մամուլի բոլոր

ներկայացուցիչներն անկաշառ են: Ես ասում եմ, որ նման որևէ տեղեկատվություն չունեմ:

-Բայց Դուք ՊԵԿ-ի ղեկավարն եք, որի կազմի մեջ է նաև Մաքսային ծառայությունը:

-Դուք ասեցիք Ձեր հարցը, ես ասեցի իմ պատասխանը: Ես նման տեղեկատվություն չունեմ:

Сообщение Պաշտոնական. ՊԵԿ նախագահը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->