>

Սերժ Սարգսյանի գույքերի վրա դրված կալանքը չի վերացվի:




Քոչարյանի զոհերը

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ առաջին ատյանի դատարանն այսօր որոշել է մերժել պաշտպանների բողոքը՝ Սարգսյանի գույքերի վրա կալանք դնելու վերաբերյալ նախաքննական մարմնի, ինչպես նաև դրա դեմ ներկայացված բողոքը հսկող դատախազի կողմից մերժելու որոշումների դեմ.




«Ըստ էության՝ դատարանը հիմնավոր է համարել քրեական հետապնդման մարմինների վերոնշյալ որոշումների իրավաչափությունը»,- նշեց Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին պարզ դարձավ, որ քրեական գործի շրջանակում Սերժ Սարգսյանի գույքերի վրա կալանք է դրվել: Պաշտպանական կողմը նշեց, որ ԶԼՄ-ներից է տեղեկացել այդ մասին, եւ դա տարակուսելի է համարում:



Ավելի ուշ նրանք որոշումը բողոքարկեցին քննիչին, հետագայում՝ նաեւ դատախազին: Վերջիններիս կողմից մերժում ստանալով՝ որոշումը բողոքարկվել էր դատական կարգով:

Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Сообщение Դատարանը հրապարակել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքի որոշումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->